«Տեսա պաշտպանյալիս գետնին ընկած, 5-6 ոստիկան հարվածներ էին հասցնում». Կարեն Ալավերդյան
![]() 403 Երեքշաբթի, 13 հունիսի, 2023 թ., 12:24 «Հունիսի 7-ին՝ ժամը 16:00-ին, ես ու պաշտպանյալս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մասնակցում էինք մեկ այլ քրգործով նշանակված դատական նիստին: Նիստի ընթացքում պաշտպանյալիս ու նրա ընկերոջ միջև իրենց անձնական բնույթի հարցերի, ընկերական նեղացվածության վերաբերյալ առաջացել էր խոսակցություն: Դատական նիստը հետաձգվել էր՝ վկաների չներկայանալու պատճառով: Ավարտից հետո ես ու պաշտպանյալս քայլում ենք դատարանի դիմացի մայթով, մեզ են մոտենում 20-30 ոստիկաններ»,- ասուլիսի ժամանակ ոստիկանների կողմից բռնության գործադրման դեպքի մասին որոշ հանգամանքներ ներկայացրեց փաստաբան Կարեն Ալավերդյանը: «Ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում՝ չէին կարողանում բացատրել մոտենալու նպատակը... Պաշտպանյալս ցանկություն է հայտնում ներկայանալ ստորաբաժանում ու ինձ խնդրում հետևել իրեն: Ներկայանում եմ բաժին, ասում այցիս նպատակը, 5-10 րոպե ամեն կերպ արհեստական խոչընդոտներ են փորձում հարուցել պաշտպանյալիս մոտ բարձրանալու համար: Ի վերջո հաջողվում է բարձրանալ 4-րդ հարկ: Մոտենալով աշխատասենյակին՝ ներսից լսում եմ նրա գոռոցները, բղավոցներն ու իրեն չհարվածելու պահանջները: Բացում եմ դուռն ու հայտնաբերում պաշտպանյալիս՝ գետնին ընկած, 5-6 ոստիկաններ հարվածներ էին հասցնում նրա մարմնի տարբեր մասերին»,- ասել է փաստաբանը: Նրա խոսքով՝ իր նկատմամբ ևս կիրառվել է անհարկի ֆիզիկական ուժ, ձերբակալվել է, կիրառվել է ձեռնաշղթա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
