Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Տասնյակ միլիոնավոր դրամներ՝ մարզպետարանի պաշտոնյաների պարգևատրման համար». Ոսկան Սարգսյան

«Տասնյակ միլիոնավոր դրամներ՝ մարզպետարանի պաշտոնյաների պարգևատրման համար». Ոսկան Սարգսյան
332
Երեքշաբթի, 13 հունիսի, 2023 թ., 17:06

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 2023 թվականին պետական բյուջեից Տավուշի մարզպետարանին կհատկացվի ընդհանուր 545 միլիոն 640 հազար 600 դրամ։ Այդ գումարի մեծ մասը՝ 379 միլիոն 404 հազար դրամը կազմում է մարզպետարանի աշխատողների աշխատավարձերն ու հավելավճարները։ Մարզպետարանի աշխատողների պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար 2023 թվականին նախատեսված է 48 միլիոն 121 հազար 800 դրամ, քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար՝ 24 միլիոն 47 հազար 400 դրամ։ Մարզպետարանի տարեկան ծախսերի մեջ առանձին տողերով նշված են մարզպետարանի էներգետիկ, կոմունալ ծառայությունները, ներքին գործուղումները, համակարգչային ծառայությունները, աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունները, տեղեկատվական, կառավարչական և այլ ծախսեր։
Մարզի սոցիալապես անապահով, բուժման կարիք ունեցող բնակիչներին պետական բյուջեից աջակցելու համար, որպես սոցիալական օգնության դրամական արտահայտութամբ նպաստների գումար, ընթացիկ տարվա ընթացքում նախատեսված է հատկացնել 80 միլիոն դրամ»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան