Փաստաբանները կդիմեն միջազգային կառույցներին
![]() 320 Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 09:36 2023թ. հունիսի 13-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից: Քննարկման ժամանակ պարզ է դարձել, որ 4 ամիս առաջ տեղի ունեցած փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ բռնության հետ կապված գործով, մի քանի օր առաջ միայն տեղի է ունեցել առերես հարցաքննությունը: Այսինքն նախաքննության տևողությունը մեղմ ասած խնդրահարույց է: Փաստաբանները ներկայացրեցին իրենց մտահոգությունը կատարվածի վերաբերյալ: Բարձրաձայնեցին մի շարք տեսակետներ կատարվողապօրինություններին հակազդելու ուղղությամբ այդ թվում նախաձեռնել գործադուլ և մի շարք այլ ակցիաներ: Ամբողջ վերոգրյալը նկատի ունենալով ՀՀ փաստաբանների պալատի ակումբի ներկա փաստաբանները որոշել են. 1. Խստորեն դատապարտել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը. 2. Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծինմասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Ասերյոժա Հովակիմյանի լիազորությունները. 3. Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները. 4. ՀՀ գլխավոր դատախազից պահանջել՝ խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գագիկ Հայրապետյանին, այն բանի համար, որ նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քրեական հետապնդման հարուցման իրավաչափությանհարցում պատասխանատու լինելով փաստաբանի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է հարուցել: 5. ՀՀ քննչական կոմիտեի նախագահից պահանջել՝ խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ՀԿԳ քննիչ Ալիկ Մաթևոսյանին, այն բանի համար, որ նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու, ինչպես նաև իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար պատասխանատու լինելով, անտեսել է ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման, փաստաբանին ծեծելու, խուզարկելու, ձերբակալելու ակնառու փաստերը և գործի քննությունը տարել է միակողմանիորեն: 6. ՀՀ քննչական կոմիտեից պահանջել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծի հետ կապված գործով նախաքննությունն իրականացնել սեղմ ժամկետում: 7. ՀՀ քննչական կոմիտեից պահանջել՝փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի հետ կապված վարույթովնախաքննությունն իրականացնել սեղմ ժամկետում: 8. 2023թ. հունիսի 21-ին ժամը 18:30-ին հրավիրել փաստաբանների ակումբի նիստ՝ նշված գործերով զարգացումներն ամփոփելու, ըստ անհրաժեշտության՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու, և պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականները պահանջելու հարցերը քննարկելու համար. 9. Փաստաբանին ծեծելու, հատուկ միջոցներ կիրառելու, խուզարկելու և ձերբակալելու դեպքերի կապակցությամբ դիմել համապատասխան միջազգային կառույցներին: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
