Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Փոսերից գոյացած «լճերը»՝ հատուկ Տիգրան Ավինյանի համար». Ոսկան Սարգսյան

«Փոսերից գոյացած «լճերը»՝ հատուկ Տիգրան Ավինյանի համար». Ոսկան Սարգսյան
227
Հինգշաբթի, 15 հունիսի, 2023 թ., 03:12

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փոսերից գոյացած «լճերը»՝ հատուկ Տիգրան Ավինյանի համար
Ջրածածկ այս մեծ փոսերը Ավանի թաղապետարանից մոտ 80 մետր հեռավորութամբ են գտնվում։ Փոսերից զայրացող, այլևս փոսերի մասին լսել չցանկացող Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետ դառնալ տենչացող Տիգրան Ավինանյանի ուշադրությունն եմ հրավիրում։ Երկու օր առաջ՝ հունիսի 12-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցությունում Տիգրան Ավինյանը մուննաթ էր եկել պաշտոնյաների վրա, ասելով․
«Երեք շաբաթ է հայերեն լեզվով ասում եմ՝ փոսերը... Աջափնյակի մետրո պետք է կառուցենք։ Մի ամիս է փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Հետո էլ կասենք՝ այս մեկը սենց, այն մեկը գնաց նկարեց, եսիմ ինչ։ Ամենապրիմիտիվ մեր աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարել։ Ես հատուկ այստեղ չեմ քննարկում նախորդ նիստից առաջ բոլորիդ հավաքում եմ, ասում եմ՝ ժողովուրդ ջան, փոսերի անուն չլսեմ: Սա վերջին շաբաթն է։ Հրատապով կլինի, մեկ անձից կլինի, ուզում եք անձամբ գնացեք, այդ ասֆալտը լցրեք։ Հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց, ինձանից չնեղանաք»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան