«Ասում ենք խաղաղություն, Ադրբեջանը կրակում է Երասխում»․ Սերգեյ Բագրատյանը՝ Արարատ Միրզոյանին
![]() 292 Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 18:42 «Խաղաղության բանակցություններում անընդհատ առաջընթացի մասին ենք խոսում, բայց զուգահեռ տեղի են ունենում գործընթացներ, որ որևէ բացատրություն չունեն հասարակության համար: Խաղաղության գնալիս ինչո՞ւ պետք է Երասխում Ադրբեջանը կրակի հայկական դիրքերի ուղղությամբ: Որտե՞ղ է սխալը»,- Ազգային ժողովում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց հղեց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Գաղտնիք չէ, որ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ խաթարել, փոխել դրանց ընթացքն ու ՀՀ-ին պարտադրել լուծումներ, որոնք որ իրեն են միայն ձեռնտու: Միջազգային հանրությունը պիտի կտրուկ դրքավորվի: Կա́մ մենք բանակցում ենք բարի կամքով՝ գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կա́մ, եթե ուժի գործադրմամբ է, այսպիսի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է: Այստեղ խոսքը կոնկրետ վերաբերում է ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված սահամաններին, դրանք պետք է մնան անխախտ: Երասխի վերաբերյալ մի նոր նրբերանգ էլ կա: Նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում, և գործունեության ընթացքում այն նպաստելու է ՀՀ տնտեսության զարգացմանը։ Ու Ադրբեջանը, նախ, «բնապահպանական պայքար» սկսեց, ապա անցավ ուժի գործադրման»,- նշեց Միրզոյանը։ Ըստ ԱԳ նախարարի՝ այս ամենը ոտնձգություն է ՀՀ պետական սահմանի նկատմամբ, և նպատակ ունի խաթարելու ՀՀ տնտեսական զարգացման ծրագրին։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
