Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ

ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
267
Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 19:00

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրոմիության դիտորդներն այցելել են Երասխ:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացած օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ հնդիկ են։ ԱՆ-ն հայտնել է, որ նրանք վիրահատվել են: