Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ներքին հանդում 3 կողմից շրջափակման մեջ գտնվող գյուղացին մի երազանք ունի». Գագիկ Հարությունյան

«Ներքին հանդում 3 կողմից շրջափակման մեջ գտնվող գյուղացին մի երազանք ունի». Գագիկ Հարությունյան
391
Կիրակի, 18 հունիսի, 2023 թ., 19:06

Լրագրող, փաստավավերագրող, դերասան Գագիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի Ներքին Հանդ գյուղում գյուղացին դատապարտված է բավարարվել գյուղին մնացած երկու փողոցներով, իսկ դրանցից դուրս գալու դեպքում՝ կդառնա թիրախ թշնամու համար։
Ներքին Հանդում, թշնամուց մոտ 70 մետր հեռավորության վրա ապրող՝ երեք կողմից շրջափակման մեջ գտնվող գյուղացին՝ մեկ երազանք ունի.
Այցելել գյուղի գերեզմանատուն, որտեղ իրենց երեխաների, ծնողների ու հարազատների գերեզմաններն են։
Հիշեցնեմ, որ թշնամու ձեռքում է գտնվում Ներքին Հանդ գյուղի գերեզմանատունը, եկեղեցին, խմելու ջուրը, արոտավայրերը, բարձունքները և այլ կարևոր նշանակության տարածքներ։