«Ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը չի կարող ապրել բռնապետական Ադրբեջանի տիրապետության տակ». հայտարարություն
![]() 221 Երեքշաբթի, 20 հունիսի, 2023 թ., 19:47 Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Արցախից փախստականների 13 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել․ «Մենք՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Արցախից փախստականներս, վերահաստատում ենք հետևյալը. 1987-1992թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ի տարբեր քաղաքաներում՝ Սումգայիթում, Բաքվում Կիրովաբադ/Գանձակում հայության դեմ կատարված ցեղասպանության պատճառով հարյուր հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին, ցրվեցին աշխարհով մեկ, դարձան փախստական: Մինչ օրս միջազգային հանրության կողմից չի տրվել Ադրբեջանի տարածքում հայության դեմ կատարվածի գնահատականը, չեն բացահայտվել ու չեն դատապարտվել ոճրագործությունների կազմակերպիչներն ու իրականացողները, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում Արցախից Հայաստանի Հանրապետությունում հայտնված 26.750 անձի ՄԱԿ-ը 2021 թվականին համարում է փախստականին հավասարեցված կարգավիճակով անձ: Իսկ Արցախի Հանրապետության տարածքի 120.000 հայերը այսօր բռնապետական Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման մեջ են՝ զրկված լինելով առօրյա անվտանգությունից, ազատ տեղաշարժի իրավունքից, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները կարող են վերադառնալ իրենց տներ՝ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո: Սակայն Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ և միջազգային այլ կառույցների մուտքը Արցախ, նույն հայտարարության 6-րդ կետի խաթարումով Ադրբեջանը նաև արգելափակել է Լաչինի միջանցքը, որն արցախահայության միակ գոյաբանական ուղին է, Ադրբեջանը Արցախի ռազմակալած տարածքները բնակեցնում է անհայտ ինքնությամբ և ծագումով մարդկանցով, ինչը կասկածի տակ է դնում և խաթարում հայության անվտանգությունը տարածաշրջանում, խաղաղության հաստատման միջազգային կառույցների քաղաքական ջանքերը, Այնպես, ինչպես երբեմնի հայերով բնակեցված Նախիջևանն Ադրբեջանի լիակատար իրավասության հաստատման պայմաններում հայաթափվեց, իսկ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացվեց, այնպես էլ այժմ է Արցախի հայաթափված շրջաններում իրագործվում է բնիկ ժառանգության ոչնչացում, Ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը չի կարող ապրել բռնապետական Ադրբեջանի տիրապետության տակ. դրա արդյունքն է լինելու հայության ոչնչացումը: Իրավիճակը ավելի քան օրհասական է: Ելնելով վերոհիշյալից՝ պահանջում ենք, որ միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, գործընկեր երկրները ապահովեն անվտանգային երաշխիքներ և ներդնեն համապատասխան մեխանիզմներ՝ փախստականների և բռնի տեղահանվածների համար վերադարձի պայմաններ մշակելու համար, ստեղծեն անհրաժեշտ պայմաններ՝ փախստականների և նրանց ժառանգների համար կորցրած անշարժ և շարժական գույքի դիմաց Ադրբեջանի կողմից փոխհատուցում (համապատասխան կարգով) սահմանելու և տրամադրելու համար և պարտադրեն Ադրբեջանին կատարել միջազգային պարտավորություններն ու փախստականների և նրանց ժառանգների ընտանիքներին փոխհատուցել կրած կորուստները, հարգեն Արցախի ժողովրդի՝ հանրաքվեով ինքնորոշված լինելու փաստը, մարդու կյանքի իրավունքը չզիջեն ու չստորադասեն տարածքային ամբողջականության սկզբունքին, առաջնորդվեն մարդու և ժողովուրդների հիմնարար իրավունքներով և ազատություններով, գործնական քայլերով կանխեն մշակութային ցեղասպանությունը Արցախի օկուպացված տարածքներում»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
