Լիսկայի տղան Գորիսում վիճաբանել, կրակոց է արձակել, հետո դիմել փախուստի
![]() 250 Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 00:27 Երեկ՝ հունիսի 19-ին, վիճաբանություն և կրակոց է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում «աջ դաստակի շրջանի մակերեսի պատռած վերք, օտար մետաղական մարմին, աջ թենուրի մակարդակի, հավանաբար հրազենի գնդակից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և մինչ նրան վիրահատարան տեղափոխելը նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկելու հետևանքով: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են նրա ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Բաղդասարյանն է: Կարճ ժամանակում ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում Արցախյան խճուղի 45 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի դիմաց Ա. Բաղդասարյանի և Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ պահվող հրազենով կրակել է և վնասվածք է պատճառել Ա. Բաղդասարյանին: Տ. Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի քրեական պատմություններով հայտնի որդին է և նաև օպերատիվ տվյալներ են ստացվել, որ միջադեպը հրահրվել է Լիսկայի տղայի կողմից, ով ավտոտեխսպասարկման կետում, ապա դրսում տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ Լիսկայի որդին կռվից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
