Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Առաջարկում են «կամավոր» խուզարկվել, հրաժարվելու դեպքում՝ սպառնում բաժին տանել». Աբգար Պողոսյան

«Առաջարկում են «կամավոր» խուզարկվել, հրաժարվելու դեպքում՝ սպառնում բաժին տանել». Աբգար Պողոսյան
452
Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 22:24

Փաստաբան Աբգար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապօրինի ոստիկանություն, ապօրինի խուզարկություններ։
Փողոցում ոստիկանության ծառայողները մոտենում են քաղաքացիներին և առաջարկում են «կամավոր» խուզարկվել, հրաժարվելու դեպքում՝ սպառնում բաժին տանելով։ Ուշադրությու՛ն, այդ դեպքերում հնչում է ավանդական նախադասությունը՝ «ախպեր, դե եթե մաքուր ես, նայենք գնանք»։ Կոնկրետ այս դեպքում քաղաքացին, ցանկանալով խուսափել քաշքշուկից, ենթարկվել է ոստիկանության ծառայողների ապօրինի պահանջներին։
Բայց սա, կարծում եմ, չափից վեր է, ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ոստիկանությունում տիրում է անպատժելիության մթնոլորտ։ Եթե կլինեն քաղաքացիներ, որոնք կհայտնվեն նման իրավիճակներում պատրաստ եմ անվճար ներկայացնել նրանց շահերը։ Սա սկզբունքային հարց է։ Քաղաքացիների իրավունքները պետք է հարգվեն»:

Աղբյուրը`   Աբգար Պողոսյան