Դնեպրը վերադարձել է բնական հուն

Խերսոնի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն «Տավրիա» ռադիոյի եթերում հայտարարել է, որ Դնեպրը բնական հուն է վերադարձել։
Սալդոյի խոսքով՝ Կախովկայի հիդրոէլեկտրակայանից ներքև Դնեպրը մտել է իր բնական հունը, սակայն տարածքը գտնվում է էկոլոգիական աղետի մեջ։ Հաղորդվում է, որ ձախ ափին դրա հետևանքները մեղմելու նպատակով աշխատանքներ են կազմակերպվել ջրից ազատված տարածքների մաքրման և ախտահանման ուղղությամբ։
Ավելի վաղ Սալդոն ասել էր, որ Կախովկա հիդրոէլեկտրակայանի պատնեշը վերակառուցման կարիք կունենա, ինչը ավելի հեշտ ու էժան կլինի, քան այն վերականգնելը։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Խերսոնի մարզում Նովայա Կախովկայի մոտ ավերվել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վերին մասը։ Տասնյակ բնակավայրեր, այդ թվում՝ Խերսոնն ու Նոր Կախովկան, սկսել են հեղեղվել ջրով։
Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են ամբարտակը քանդելու մեջ։ Կա նաև վարկած, որ վթարը տեղի է ունեցել «հին վնասի» պատճառով։ «Ուկրհիդրոէներգո» ընկերությունը հայտարարել է, որ կայանն ամբողջությամբ ավերվել է և չի կարող վերականգնվել։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
155120.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
79119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
88018.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
96016.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
106314.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
108213.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
125710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136907.10.2026, 01:06