Փարաքարում 42-ամյա կնոջն ապօրինաբար կյանքից զրկելու համար մեղադրանք է ներկայացվել 18-ամյա երիտասարդի
![]() 643 Հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ., 11:12 2023թ. հունիսի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, 42-ամյա քույրը դուրս է եկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի իր տանից և չի վերադարձել։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում կինը չի հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: 42-ամյա կինը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ, այդ թվում՝ 42-ամյա կնոջ հեռախոսի տեղայնացման, ինչպես նաև՝ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվել է, որ տուժողի «I phone 13 pro max» մոդելի հեռախոսը 2023 թվականի հունիսի 20-ին վաճառվել է Երևան քաղաքում: Իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների արդյունքում, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների շնորհիվ, նշված հեռախոսը վաճառած, ինչպես նաև այն ձեռք բերած անձինք հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին: Վերջիններս հարցաքննության ժամանակ ներկայացրել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով նրանցից մեկը՝ 18-ամյա մի երիտասարդ, ձերբակալվել է։ Քննությամբ պարզվել է, որ 42-ամյա կինը սպանվել է հունիսի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում։ Դեպքի օրը տուժողը Փարաքարում հանդիպել է իր 18-ամյա ծանոթի հետ։ Կնոջը պատկանող ավտոմեքենայով նրանք շրջել են, ապա մեքենան կայանել «Ծիրանանոց» կոչվող հատվածում։ Երիտասարդը, 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսին տիրանալու և նրա ավտոմեքենան շահագործելու շահադիտական դրդումներով, սպանելու դիտավորությամբ, աջ ձեռքով բռնել է կնոջ պարանոցից, և, ձախ ձեռքը դնելով նրա գլխի հետին հատվածին, հրելու և պարանոցը սեղմելու միջոցով կատարել է խեղդող հնարք՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան: Ապա 18-ամյա երիտասարդը կպչուն ժապավենով կապել է տուժողի ձեռքերը, ոտքերը և բերանը, մեքենայով նրան տեղափոխել Փարաքար համայնքի գերեզմանատանը հարակից տարածքում գտնվող, չշահագործվող քարի արտադրամաս։ Դին հրելով գցել է տարածքում առկա ձորակը, քարերով ծածկել և, վերցնելով կնոջ բջջային հեռախոսը, վերջինիս ավտոմեքենայով հեռացել այդ վայրից։ Հունիսի 20-ին նա ընկերոջ միջոցով վաճառել է 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսը, դրա դիմաց ստացել 200.000 ՀՀ դրամ գումար, իսկ ավտոմեքենան շահագործել իր կարիքների համար։ Նախաքննության ընթացքում երիտասարդի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական գործողություն, որի ժամանակ հայտնաբերվել է 42-ամյա կնոջ դիակը: Որոշումներ են կայացվել դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ նշանակելու մասին։ Ձեռք բերված փաստերի հիման վրա 18-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
