«Ստիպված եղա լքել դատական նիստերի դահլիճը». Միքայել Շխիմյան
![]() 370 Հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ., 21:18 Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասկանալու համար Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ ԲԴԽ-ում աննախադեպ «ջանասիրությամբ», իրականում սակայն գերշտապողականությամբ քննվող կարգապահական վարույթով թույլ տված և թույլ տրվող խախտումների աստիճանը, նշեմ դրանցից ընդամենը մի դեպք, որը որ տեղի ունեցավ քիչ առաջ՝ իմ մասնակցությամբ և նկատմամբ․ դատավոր Դավիթ Հարությունյանի՝ որպես ներկայացուցիչ փաստաբան ներգրավվել էի դեռևս 19.06.2023թ․, դատական նիստով՝ խորհրդի կողմից, որից հետո, հաջորդ օրը՝ որպես ներկայացուցիչ, ներգրավվել էին ևս 4 փաստաբաններ (բնականաբար, անձի պաշտպանության հիմնարար իրավունքը որևէ կերպ սահմանափակման ենթակա չէ, հատկապես սահմանափակման ենթակա չէ այն մասով, երբ անձը ցանկանում է մասնակցել վարույթի քննությանը իր նախընտրած փաստաբանի կամ փաստաբանների միջոցով, ընդ որում, թե օրենսդիրը թե միջազգային պրակտիկան փաստաբանների քանակական որևէ արգելք չի նախատեսում), նշված փաստաբանների, այդ թվում և իմ նկատմամբ վարույթից հեռացնելու որոշում խորհրդի կողմից չի կայացվել, բոլոր հինգ փաստաբաններս էլ մինչ այս պահը պատշաճ կերպով ներգրավված ենք վարույթի քննությանը, մինչդեռ, այսօրվա դատական նիստում, առանց որևէ պատճառաբանության, երեք ժամ դատական նիստին մասնակցելուց հետո խորհրդի նախագահը կանգնեցրեց պաշտպանության կողմը երկնընտրանքի առջև, նշելով, որ դատավոր Դավիթ Հարությունյանը չի կարող միաժամանակ ունենալ հինգ ներկայացուցիչ փաստաբան և որ նրանցից մեկը պարտավոր է լքել դատական նիստերի դահլիճը (հիշուցնում եմ, բոլոր հինգ փաստաբանները ներգրավվել են գործի քննությանը հենց իր՝ խորհրդի նախագահի կողմից)։ Ստեղծված իրադրության պայմաններում ստիպված եղա լքել դատական նիստերի դահլիճը։ Դատողությունները թողնում եմ Ձեզ»։ Աղբյուրը` Միքայել Շխիմյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
