Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այսպիսի իրավապահ համակարգը պետք է վերացվի ամբողջությամբ». Արսեն Բաբայան

«Այսպիսի իրավապահ համակարգը պետք է վերացվի ամբողջությամբ». Արսեն Բաբայան
534
Ուրբաթ, 23 հունիսի, 2023 թ., 13:24

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Տիգրան Առաքելյանին ճանաչում եմ դեռևս 2008 թվականից: Քննչականում խոշտանգվելու մասին Տիգրանի պատմածներին չհավատալու որևէ հիմք կամ պատճառ չունեմ: Ավելին, այդ ամբողջը հաստատող օրինակ ունեմ իմ կողմից վարվող փաստաբանական գործերից մեկով:
Վարդան Ղուկասյանի (Դոգ) հետ ենթադրյալ առնչություն ունեցող անձանց ձերբակալումներն ամբողջությամբ անցնում են ծանրագույն խոշտանգումներով, ինչի վերաբերյալ մամուլում առկա են բազմաթիվ վկայություններ:
Նույնիսկ այն դեպքում, երբ ինձ համար ամբողջությամբ անընդունելի և մերժելի է Վարդան Ղուկասյանի հանրային գործունեության ձևը (հայհոյանքներ և այլն), միևնույնն է դրանից մի քանի անգամ առավել անընդունելի և ծայրաստիճան մերժելի է իրավապահ մարմիններում իրականացվող վայրագ խոշտանգումները և մարդկանց արժանապատվության ստորացումները:
Այդպիսի իրավապահ համակարգը պետք է վերացվի ամբողջությամբ:
Իրավապահ մարմինը, որը դիմում է անձանց խոշտանգումների, հստակ ապացուցում և արձանագրում է, որ հնարավորություն չունի կատարելու իր վրա դրված կարևորագույն առաքելությունը»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան