Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հարուստ տեղակալը. «Հրապարակ»
![]() 368 Շաբաթ, 24 հունիսի, 2023 թ., 10:48 «Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի գույքն ու ունեցվածքը 2021 թվականի համեմատությամբ 2022 թվականին աճ են գրանցել։ 2021 թվականին Բադալյանը հայտարարագրել էր 2 հողամաս՝ Գառնիում և Ծաղկաձորում, բնակարան՝ Երեւանի կենտրոնում, ինչպես նաև առանձնատուն՝ Սեւանում։ 2022-ին այս գույքին ավելացել է նաեւ հողամաս Երեւանում և առանձնատուն ԱՄՆ-ում։ Սա այն առանձնատունն է, որի մասին լուրը մեծ աղմուկ բարձրացրեց, և սեփականատերը հայտարարեց, որ հայրն է օգնել այն գնելուն։ 2021 թվականի ավարտին Բադալյանի դրամական միջոցները կազմում էին 346 հազար 762 դոլար, 15 հազար եվրո, 639 հազար դրամ, այսինքն՝ 2022-ի ընթացքում Բադալյանի հայտարարագրած դրամական միջոցները կտրուկ աճ են գրանցել։ Բադալյանը նաև 40 հազար դոլար կանխիկ դրամ է հայտարարագրել։ Նա 2022 թվականի ընթացքում հորից բնամթերային ձևով ժառանգություն է ստացել նաեւ 53 մլն 83 հազար դրամ, ենթադրվում է, որ որպես ժառանգություն՝ այդ գումարին համարժեք ինչ-որ բան է ստացել, 2022 թվականի ընթացքում ստացված եկամուտներն ընդհանուր կազմել են 340 մլն 161 հազար դրամ, այսինքն՝ մոտ 900 հազար դոլար։ Հիշեցնենք, որ Բագրատ Բադալյանին է պատկանում նաեւ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն, որին են վստահում կառավարության՝ տեխնիկական վերահսկողության ծառայությունները։ Այս ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով միլիարդավոր դրամների պայմանագրեր է կնքել պետության հետ։ Բագրատ Բադալյանի կնոջ՝ Մարգարիտա Ագանիսյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Բադալյանի՝ ԱՄՆ-ում գնված բնակարանն արժե 584 հազար 950 դոլար»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
