Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Տոկաևը ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է երկրի «ներքին գործը»

Տոկաևը ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է երկրի «ներքին գործը»
1169
Շաբաթ, 24 հունիսի, 2023 թ., 15:00

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Պուտինը Ղազախստանի ղեկավարին ներկայացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակը։ Տոկաևը նշել է, որ իրադարձությունները «Ռուսաստանի ներքին գործն են»։ «Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման անփոխարինելի պայման են»,- ասել է Տոկաևը: