Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այս մտքի հեղինակը հայ ռազմագերի է, ով Բաքվի դատարանում դիմել էր իրեն դատող դատավորներին». Տիգրան Վարդանյան

«Այս մտքի հեղինակը հայ ռազմագերի է, ով Բաքվի դատարանում դիմել էր իրեն դատող դատավորներին». Տիգրան Վարդանյան
1338
Կիրակի, 25 հունիսի, 2023 թ., 18:42

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Խնդրում եմ մեզ տուն ուղարկեք»:
Այս մտքի հեղինակը հայ ռազմագերի է, ով Բաքվի դատարանում դիմել էր իրեն դատող դատավորներին: Ես ուզում եմ նայել բոլոր նրանց աչքերի մեջ, ովքեր իրենց քվեն տվել են կապիտուլյանտին: Ուզում եմ նայել էն զինվորների աչքերի մեջ, ովքեր ևս իրենց քվեն տվել են էդ սրիկային: Ուզում եմ նայել ու հարցնել. երջանի՞կ եք, գո՞հ եք, բավարարվա՞ծ եք:
2020-2022 թթ. ասում էիք, որ ընդդիմության հավաքներն են պատճառը, որ տղաները չեն վերադառնում: Հետո ասում էիք լրատվամիջոցներն են մեղավոր, հետո ասում էիք նախկիններն են մեղավոր: Լավ, իսկ հիմա ո՞վ է մեղավոր: Էլի բոլորը, բացի ձեր պաշտելի անասունի՞ց: Մի «բացահայտում» անեմ՝ էդ անասունը ձեր հավաքական կերպարն է:
Ոչ մի ժողովուրդ այսքան երջանիկ չի կործանել սեփական պետությունը»:

Աղբյուրը`   Տիգրան Վարդանյան