Լուկաշենկոն խոսել է Պուտինի հետ
![]() 2160 Կիրակի, 25 հունիսի, 2023 թ., 20:54 Հունիսի 25-ի առավոտյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է BelTA-ն՝ Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով։ Լուկաշենկոն և Պուտինը խոսել են նաև նախօրեին՝ քննարկելով իրավիճակը Ռուսաստանում, որը ձևավորվել է «ՎԱԳՆԵՐ» ՄՌԸ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գործողությունների պատճառով։ Լուկաշենկոն բանակցել է վերջինիս հետ, արդյունքում կողմերին հաջողվել է պայմանավորվել, Պրիգոժինը հայտարարել է, որ վագներցիները վերադառնում են թիկունքի ճամբարներ։ Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Քննարկվել են միջազգային իրավիճակը, իրավիճակը տարածաշրջանում և բելառուսա-ղազախական հարաբերությունները։ Բանակցությունների ավարտից հետո Պուտինն ու Լուկաշենկոն կրկին խոսել են, իսկ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը օգնության համար։ Կրեմլը Պեսկովի շուրթերով վստահեցրել է, որ «Վագներ»-ի մարտիկները պատասխանատվության չեն ենթարկվի, Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործը (ՔՕ 279-րդ հոդված) կկարճվի, և նա ինքը կկարողանա մեկնել Բելառուս։ Թե ինչ դիրքորոշում նա կզբաղեցնի այնտեղ, Կրեմլում չեն հստակեցրել։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
