«Ի՞նչ էր սպասվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահներին, եթե «Ահմադ»-ը և «Վագները» Դոնի Ռոստովում մարտի բռնվեին». Վահրամ Աթանեսյան
![]() 563 Կիրակի, 25 հունիսի, 2023 թ., 23:00 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստանում «սմուտայի» նախօերին Ադրբեջանը Հակարիի կամրջին բետոնապատնեշ տեղադրեց։ Երբ «վագներականները» Մոսկվայի ճանապարհին էին, Բաքուն կազմակերպեց հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչների՝ դեպի Լաչինի և «սահմանային անցակետ» շրջայց։ Հունիսի 24-ի կեսօրվա կողմ Իլհամ Ալիևը Միլլի մեջլիսի պատգամավոր Հասանգուլիևի շուրթերով հայտարարեց, որ Ադրբեջանը «պետք է սատարի Ռուսաստանի օրինական կառավարությանը»։ (Ոչ թե՝ Պուտինին, այլ՝ օրինական կառավարությանը, ոչ թե սատարում է, այլ պետք է սատարի, իսկ թե օրինական իշխանություն ով է կամ ով կարող է լինել՝ այդ պահին դեռևս հստակ չէր)։ Հունիսի 25-ին, Պրիգոժինի «հանձնվելու» հաջորդ օրը ՄԿԽԿ-ին թույլատրվեց Ստեփանակերտից Երևան բուժառուների տեղափոխել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԿԽԿ-ին է վերապահում նաև Արցախ սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ներկրման առաքելությունը։ Ի՞նչ էր սպասվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին, եթե «Ահմադ»-ը և «Վագները» Դոնի Ռոստովում մարտի բռնվեին։ Ի դեպ, մի քանի օր առաջ Թաթարստանի ղեկավար Մեննիխանովը բացել էր Կազան-Զանգելան ուղիղ չվերթը»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
