Պետդումայում առաջարկել են ՄՌԿ-ների գործունեությունը կարգավորող օրենք մշակել

Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է օրենք մշակի, որը կկարգավորի մասնավոր ռազմական ընկերությունների գործունեությունը, գրում է «Ведомости»-ն։ Պատգամավորը նշել է, որ «Վագներ» ՄՌԿ-ի ճակատագիրը դեռևս որոշված չէ։ «Նախ պետք է որոշել՝ ի՞նչ է լինելու նրա հետ, ի՞նչ ստորաբաժանումներ են մնալու։ Մնալո՞ւ են առհասարակ, թե՞ ոչ։ Ինչպե՞ս են կոչվելու: Ո՞ւմ են ենթարկվելու։ Ի վերջո, բացի այն ստորաբաժանումներից, որոնք գտնվում են հատուկ գործողության գոտում, կառույցի աշխատակիցներ կան նաև այլ վայրերում»,- ասել է Կարտապոլովը։ Պատգամավորները չեն նախատեսում արգելել ՄՌԿ-ների գործունեությունը. «Ինչի՞ համար արգելել. ի վերջո, բոլոր հարցերը դրանց ղեկավարի հետ են։ Իոսիֆ Ստալինն ասում էր՝ երեխաները պատասխանատվություն չեն կրում ծնողների համար։ Ով ապստամբություն է բարձրացրել, նա էլ պետք է պատասխան տա»:

«Խելքս գլուխս պիտի հավաքեի, հավաքել եմ․ բռնվի»․ Արթուր Դանիելյան
2512:54
«Սահմանադրության տեքստը կարող է լրամշակվել, բայց չի կարող դուրս գալ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության շրջանակից». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3212:48
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3612:36
«Պատժամիջոցներն ու պատերազմը չեն խոչընդոտել երկրի առաջընթացը»․ Փեզեշքիան
11712:24
Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը (տեսանյութ)
5212:18
«Չգիտես ինչու՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը ներկայացվում է որպես սենսացիա»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
5312:12
Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին (տեսանյութ)
5811:54
«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
5411:36