Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ԱԺ-ում այդ անառողջ գզվռտոցը իշխանության վարկանիշի վրա ընդհանրապես չի ազդում». Արման Աբովյան

«ԱԺ-ում այդ անառողջ գզվռտոցը իշխանության վարկանիշի վրա ընդհանրապես չի ազդում». Արման Աբովյան
258
Երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ., 03:18

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք չէ զարմանալ, զայրանալ, բորբոքվել այն խայտառակությունից, որը կատարվում է ԱԺ ում։
Սա, ցավոք բնականոն երևույթ է, քանզի հնարավոր չէ, որ մի երկրում որտեղ ըստ էության ոչնչացված է հիմնական պետական «ինստիտուների» ծիսային (սակռալ) ընկալումը հասարակության կողմից, դա չարտահայտվի օրինակ ԱԺ ում։
Անվերջ ներքին և արտաքին ստորացումները, որոնց մեջ անընդմեջ ապրում է Երկիրը, Ազգը և հասարակությունը ամենուր թելադրում է այն տրամադրությունները, որոնց մենք ականատես եղանք այսօր ԱԺ ում։
Պարզապես գոյություն ունի մի «նյուանս, այս անառողջ գզվռտոցը ԱԺ ում իշխանության վարկանիշի վրա ընդհանրապես չի ազդում, իսկ պառլամենտական ընդդիմությանը ուղղակի «քամում» է ամենաբացասական առումով»:

Աղբյուրը`   Արման Աբովյան