Քննարկվել են գերեվարված անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի առնչությամբ հարցեր. ՄԻՊ
![]() 276 Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 21:48 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ հունիսի 26-ին, կազմակերպել է խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկում: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից: Նպատակն է եղել բարձրաձայնել քրեական արդարադատության համակարգում խոշտանգման, վատ վերաբերմունքի դեպքերի քննության և պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում զինվորների ու քաղաքացիական, այդ թվում՝ գերեվարված անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի առնչությամբ հարցեր: Բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին: Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և անկախ փորձագետներ: Անահիտ Մանասյանը նշել է, որ օրվա առթիվ կազմակերպված քննարկումը լավ հարթակ է խոշտանգումների զոհերի աջակցությանը վերաբերելի հարցերը բարձրաձայնելու և լուծման հնարավոր տարբերակներ գտնելու համար: Պաշտպանի դիտարկմամբ խոշտանգման դեպքերը շարունակում են մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ «Ցավոք, հանցագործության այս տեսակը տարածված է մի շարք երկրներում: Ցանկանում եմ հատուկ անդրադարձ կատարել ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու դեպքերին։ Այդ հանգամանքը պետք է արժանանա պատշաճ գնահատականի»,- ասել է Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում: Միևնույն ժամանակ Պաշտպանը քննակման մասնակիցներին տեղեկացրել է, որ չնայած ոլորտը կատարելագործելու ուղղությամբ ձեռնարկված քայլերին՝ ՄԻՊ աշխատակազմում շարունակվում են դիմում-բողոքներ և ահազանգեր ստացվել քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ։ Դա նշանակում է, որ պետությունը դեռ լուրջ աշխատանք ունի իրականացնելու նշված դեպքերի կանխարգելման, գործերի արդյունավետ քննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Իրենց հերթին, Անդրեա Վիկտորինը և Նաթիա Նացվիլիշվիլին ևս կարևորել են նման ձևաչափով քննարկումները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել ոլորտում առկա բացերն ու խնդիրները։ Նրանք ընդգծել են, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ցանկացած դեպք անընդունելի է ժամանակակից քաղաքակրթությունում, իրենց առաքելության շրջանակում գործակցելով Մարդու իրավունքների պաշտպանի հետ ջանքեր կգործադրեն երևույթից հասարակությանը զերծ պահելու համար։ Քննարկումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
