Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Կիրականացվեն թիրախային միջոցառումներ». Փաստաբանների պալատի նախագահի ուղերձը

«Կիրականացվեն թիրախային միջոցառումներ». Փաստաբանների պալատի նախագահի ուղերձը
423
Երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ., 20:48

ՀՀ փաստաբանների պալատը հրապարակել է պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ուղերձը փաստաբաններին․

«Հարգելի՛ փաստաբաններ,
Խորին շնորհակալություն եմ հայտնում ի պաշտպանություն փաստաբանական ինստիտուտի ծավալած միասնական, նպատակաուղղված և համակարգված գործողություններին ակտիվ մասնակցության համար:
Յուրաքանչյուրս մեր կողմից իրականացվող գործառույթներում, ի թիվս այլնի, առաջնահերթ ենք համարում մարդասիրությունը, արդարությունը և մարդու իրավունքների պաշտպանության գործում նշված գաղափարների իրագործման հետևողականությունը:
Մեզ՝ փաստաբաններիս, որպես մեկ միասնական ընտանիքի, հատուկ է արժանապատվության բարձր զգացումը, քանի որ հնարավոր չէ արժանապատիվ պաշտպանել այլոց իրավունքներն առանց այդ զգացման կրողը լինելու:

Ձեր ցուցաբերած պատրաստակամությունը և գործողությունները վերահաստատեցին փաստաբանական համայնքի ուժեղ և միասնական, վճռական և աներկբա լինելու փաստը:
Նկատի ունենալով, որ առաջադրված պահանջները դեռևս չեն կատարվել, առաջիկա օրերին կիրականացվեն թիրախային միջոցառումներ, կհրավիրվի ակումբի նիստ, որտեղ կամփոփվեն իրականացված ակցիաների արդյունքները և կհայտարարվի ձեռնարկվելիք հետագա քայլերի և գործողությունների ուղին:
Հ.Գ. Իրավական պետությունում պետք է գործնականում հաստատվի այն ճշմարտությունը, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, և յուրաքանչյուրն իրավազոր է պետությունից պահանջելու վերականգնել և պաշտպանել իր ոտնահարված իրավունքները:
Հարգանքով՝

Սիմոն Բաբայան»։