«Փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերն աճել են». Թովմասյանը հրավիրում է հանրային քննարկման
![]() 332 Երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ., 22:48 ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին ժամանակահատվածում Հայաստանում փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերն ակնհայտորեն աճել են, և նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտող հանգամանքներ են ի հայտ եկել: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ փաստաբանությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներից մեկն է, սույն թվականի հունիսի 30-ին՝ ժամը 14։30-ին, ԱԺ 334 դահլիճում կազմակերպում եմ «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցության հրավերներ եմ ուղարկել շահագրգիռ օղակների։ Քննարկմանը ոլորտային մասնագետների մասնակցության համար կարող եք կապ հաստատել 011 513 230, 011 513 336, 041 888 842 հեռախոսահամարներով»։ Աղբյուրը` Թագուհի Թովմասյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
