«Այդ ո՞ւր՝ առանց պատիվ». Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
![]() 477 Չորեքշաբթի, 28 հունիսի, 2023 թ., 19:12 168.am-ը հրապարակել է Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից. «Արլինգտոն… Վայր, որն աշխարհին նախ հայտնի է՝ որպես ԱՄՆ իդեալների և շահերի համար իրենց կյանքը չխնայած զինվորականների վերջին հանգրվան, վայր, որն ամերիկյան հայրենասիրության և արժանապատվության մարմնավորումներից է: Վաշինգթոնյան հենց այս արվարձանում է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական բանակցությունը: Հանդիպման ֆոն 1. Հանդիպումը տեղի է ունենում նախատեսվածից 16 օր ուշացումով, որն, ըստ ամենայնի, Ադրբեջանի կողմից Ռուսաստանին արված ժեստ էր՝ ամերիկյան բանակցային տրեկը հետաձգելու համար, սակայն ՌԴ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հասկանալիորեն որոշակի չափով «ֆորա» են տալիս Արևմուտքին: 2. Կտրուկ սրվել է իրավիճակը Լաչինի միջանցքում, ինչը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է, այլև Փաշինյանի կողմից խնդրի նկատմամբ հանցավոր անտարբերության և զուտ «գալոչկայի» համար ձևիստական կչկչոցների արդյունք: 3. Միջազգային կառույցների կողմից «թղթակենտրոն հայամետությունը», որը դրսևորվում է զանազան հայտարարություններով, բանաձևերով և քննարկումներով, այդ դիվանագիտական մակուլատուրայից այն կողմ, Հայաստանին և Արցախին առավել գործնական միջոցներ՝ սանկցիաներ, պատիժներ և այլն, առաջարկելու նշաններ չի ցուցադրում: 4. Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները ոչ միայն մեզ հաթաթա տալու հերթական նոպայի մասին էին վկայում, այլև նորից անհամարժեք և թուլամորթ մեկնաբանությունների արժանացան Հայաստանի իշխանությունների կողմից: 5. Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի կողմից վերջերս ձեռք բերված համաձայնությունն Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի զարգացման հնգամյա ճանապարհային քարտեզի շուրջ կրկին վկայում է այն մասին, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չունի համաշխարհային լոգիստիկ նշանակություն և հանդիսանում է բացառապես թուրք-ադրբեջանական գեոպոլիտիկ երազանք: 6. Նիկոլի կողմից ԱԺ-ում արտաթորած վերջին խայտառակ թեզերը էլ ավելի են ամրացրել Ադրբեջանի քաղաքական և դիվանագիտական դիրքերը: Ի՞նչ սպասել հանդիպումից 1. 2020թ. նոյեմբերի 9-ից և հատկապես՝ 2021թ. հունիսի 21-ից հետո Հայաստանը ցանկացած բանակցությունների ներկայանում է 20-րդ դարի 20-ականների Գերմանիայի նման՝ «առանց բանակ, առանց զենք, առանց պատիվ»: Ուստի այս հանդիպումից ևս ոչ մի հայանպաստ լուծում ակնկալել չի կարելի, քանի դեռ մեզ շարունակում են ներկայացնել Փաշինյանը և իր թիմը: 2. Նիկոլը ոչ թե իջեցրել է հայկական կողմի նշաձողը նման քննարկումներում, այլև առհասարակ վերացրել է հայկական շահերի թե՛ նիշը, թե՛ ձողը: Ուստի հայ ժողովրդի համար ոչ մի լավ ելք չի լինելու: 3. Օգտվելով ռուսաստանյան խժդժություններից՝ ԱՄՆ-ը կգործադրի մաքսիմալ ջանքեր՝ Նիկոլին երեսափրկում՝ face-saving ապահովելու համար: Օրինակ՝ Արցախի «հայ բնակչության իրավունքներ և անվտանգություն», «29 800», «հումանիտար հարցեր» ձևակերպումների շուրջ: 4. «Наш сукин сын» մոտեցմանը հավատարիմ՝ ԱՄՆ-ը ոչ միայն աչք է փակում Փաշինյանի ռեժիմի կողմից երկրի ներսում իրականացվող տեռորի և բռնաճնշումների վրա, այլև հիմքեր է ստեղծելու, որպեսզի Նիկոլը շարունակի կերակրել սեփական ժողովրդին փայտիկի վրա սառեցված, չուպաչուպսանման քարոզչական արտաթորանքով: Հ.Գ. Արլինգտոն… Զմրուխտյա մարգագետնին տեղադրված սպիտակ քարերի անծայր և կոկիկ ատամնաշար, որը ռազմական փառքի, հայրենասիրության և մեծարանքի մարմնավորում է: Վաշինգթոնյան հենց այս արվարձանում իր մահկանացուն վերջնական կնքելուն մոտ է հայկական դիվանագիտությունը: Սակայն այն երբեք Արլինգտոնում հուղարկավորվելու շանս չի ունենա, քանզի դա արժանապատվության և ոչ թե գեոպոլիտիկ անկանոն հարաբերություններից անպատվորեն վերջին շունչը փչածների սիմվոլ է: Եվ հետո, չէ՞ որ ինքնասպաններին ընդհանուր գերեզմանում չեն թաղում… Արմեն Աշոտյան ՀՀԿ փոխնախագահ «Նուբարաշեն» ՔԿՀ 27.06.2023թ.» |

Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»
1309:00
Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
7708:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
17502:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
205Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
246Երեկ, 23:41
