Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հայաստանին այս աղետալի իշխանությունը իբր քիչ էր, սրան գումարվում է Ռուսաստանին հնազանդ ընդդիմությունը». Թաթուլ Հակոբյան

«Հայաստանին այս աղետալի իշխանությունը իբր քիչ էր, սրան գումարվում է Ռուսաստանին հնազանդ ընդդիմությունը». Թաթուլ Հակոբյան
375
Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 02:12

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արաքսի հովիտը՝ Մեղրին, Հայաստանի ամենակարևոր կտորն է Դեբեդի հովտի հետ, որտեղով Հայաստան են մտնում և դուրս գալիս երկաթուղին ու գազատարը:
Եթե Հայաստանը տեղի տա ռուս-ադրբեջանական ճնշումներին, շանտաժին ու ռազմական ներխուժման սպառնալիքներին և համաձայնվի, որ ադրբեջանական բեռներին ու մարդկանց ուղեկցեն ռուս սահմանապահները, ապա ժամանակի ընթացքում կարող է տեղի ունենալ այն, ինչի ականատեսն ենք այսօր Հայաստանը Արցախին կապող փակված միջանցքում կատարվողին:
Հայաստանը կարող է կտրվել Իրանից, ինչպես ռուս-ադրբեջանական պայմանավորվածության արդյունաքում կտրվել է Արցախից՝ դառնալով հաշմանդամ պետություն:
Հայաստանին այս աղետալի իշխանությունը իբր քիչ էր, սրան գումարվում է Ռուսաստանին հնազանդ ընդդիմությունը, որ պապանձվել ու բառ չի ասում ընդդեմ ռուս-ադրբեջանական դաշինքի, որ խեղդում է Հայաստանը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան