Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Այլ պետության դրոշը սեփական էջի գլխավոր նկարին ամրացրածը ուրիշներից պահանջում է իրեն սպասարկել իր «պետական» լեզվով». Վահե Գրիգորյան

«Այլ պետության դրոշը սեփական էջի գլխավոր նկարին ամրացրածը ուրիշներից պահանջում է իրեն սպասարկել իր «պետական» լեզվով». Վահե Գրիգորյան
602
Հինգշաբթի, 29 հունիսի, 2023 թ., 18:54

Իրավաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իհարկե, բարոյականության ու հայրենասիրության հետ որևէ աղերս չունի այն, որ այլ պետության դրոշը սեփական էջի գլխավոր նկարին ամրացրածը ուրիշներից պահանջում է իրեն սպասարկել իր «պետական» լեզվով ու դա փորձում է ներկայացնել «հայրենասիրական սոուզ»-ով:
Այո, Ես դեմ եմ, որ Հայաստանում չսպասարկեն Հայերենով, բայց օտարամոլի կողմից նման պահանջը ու առավել ևս դրա հանրայնացումը ոչ այլ ինչ է, քան էժանագին փիառ:
Իմիջիայլոց, առիթից օգտվելով մի փոքր էլ կրթեմ ձեզ.
1) ՀՀ պետական լեզուն Հայերենն է, սա ՊԵՏՈՒԹՅԱՆ լեզուն է և ոչ մասնավոր հատվածի, մասնավոր հատվածը ուղղակի ունի որոշակի պարտականություններ, օրինակ՝ գովազդի հետ կապված:
2) «Պետական լեզվի մասին» օրենք գոյություն չունի,
3) Գոյություն ունի «Լեզվի մասին ՀՀ օրենք», որի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան