Կաքավաձորցիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
![]() 558 Երկուշաբթի, 03 հուլիսի, 2023 թ., 16:36 Այսօր՝ հուլիսի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արդեն 30 րոպե է՝ բնակիչները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կաքավաձոր գյուղի գլխավոր խաչմերուկը՝ պահանջելով հանդիպում Արագածոտնի մարզպետի հետ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ցույցի մասնակից գյուղացիներն ասել են․ «Արդեն տևական ժամանակ է՝ պատկան մարմինները խոստացել են, որ գյուղ մտնող 6 կմ-անոց ճանապարհը կվերանորոգեն։ 30 տարի է՝ սպասում ենք, թե մեր գյուղում էլ է արև ծագելու։ Բազմաթիվ անգամներ, երբ մարդ է վատացել, շտապօգնություն ենք կանչել, ասել են՝ չենք կարող գալ, քանի որ ամբողջ ճանապարհը մարդաբոյ փոսեր են։ Գյուղից մինչև հիվանդին տեղափոխում են, 1,5 ժամ է տևում։ Եվ հարց է՝ հիվանդին կտեղափոխեն հիվադանո՞ց, թե՞ մորգ։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին, քանի որ հույս չունենք, թե մեր գրավոր դիմումներին կպատասխանեն։ Մեր համբերության բաժակը լցվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հանրապետությունում մեծ թափ է հավաքել ճանապարհաշինությունը, բայց մեզ մոտ ոչ մի շոշափելի արդյունք։ Խնդրում ու պահանջում ենք, որ էդ 6 կմ-անոց ճանապարհը վերանորոգեն։ Չե՛նք բացելու ճանապարհն այնքան, մինչև մարզպետարանից չգան»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: ![]() ![]() |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12


