«Այս համապատկերում մտածել, որ դատապարտող օրենքի նախագիծ կընդունվի ու կկիրառվի, բարի ռոմանտիզմ է». Դիլբարյան
![]() 382 Երեքշաբթի, 04 հուլիսի, 2023 թ., 01:18 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Երբ արդեն բանակցային բազմաշերտ աղետի հայոց խորհրդանիշ դարձած 0 կետից, առանց որևէ զգացմունքների, հետին մտքերի՝ ցասման, վրեժի, չեզոք և անայլայլ հետևում ես Փաշինյան- վարչապետ-ՔՊ կառավարախորհրդարանական թիմի վարած Արցախյան քաղաքականությանը, որն անքակտելի է ՀՀ ինքնիշխանության և պետականության անվտանգության քաղաքականությունից, ապա գծվում է վերին կետից դեպի բացարձակ անկում ուղղվող մի կտրուկ վայրընթաց կոր․ ազատագրված պաշտպանիչ պատմական տարածքներով Արցախ՝ Հայաստանիի հետ կապող երկու երկու մարզերով՝ Քաշաթաղ և Քարվաճառ, ավելի քան 11 հազար քառակուսի կիլոմետր տարածքով և 150 հազարից ավելի բնակչությամբ, ցարդ ԱՀ տարածքի 75 տոկոսը զավթված է, բնակչության թիվը 120 հազար է, ՀՀ-ն կորցրել է Գորիս-Կապան միջպետական մայրուղու 40 կմ կարևորագույն հատվածը, Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում ռազմավարական տարածքներ, դեռ անկլավներ են հանձնվելու։ Փաշինյանական կարգախոսները հետևյալ շղթան են կազմում՝ Արցախը Հայաստան է և վերջ, ջախջախիչ պարտությունից հետո Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ Մինսկի խմբի եռանախագահների բանակցությունների վերսկսում 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընթացքում հետո կտրուկ շրջադարձ՝ ինքնորոշման և կարգավիճակի հարցերից հրաժարում, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության օրակարգի ձևավորում, որը փաստացի նշանակում էր Հայաստանի հրաժարումը Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից՝ միջազգային մեխանիզմների կիրառմամբ Ստեփանակերտ-Բաքու վայ-երկխոսության պարտադրանքով, այնուհետև Արցախը Ադրբեջան է և վերջ։ Այժմ էլ նշվում է՝ խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթղթում Արցախի հարցը կարող է չհիշատակվել ընդհանրապես․․․․ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
