«Մեղադրում է ՀՅԴ-ին, որովհետև իշխանություն պահելու խնդիր ունի». Քրիստինե Վարդանյան
![]() 1423 Երեքշաբթի, 04 հուլիսի, 2023 թ., 11:00 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը 24TV-ի եթերում անդրադարձել է ՀՅԴ-ի կողմից տարածած հաղորդագրությանը՝ Էմանուել Մակրոնի՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հնչեցրած արտահայտության վերաբերյալ: Հիշեցնենք՝ Մակրոնն ասել էր՝ «ես Ալիևի վրա ավելի շատ եմ ճնշում բանեցրել, քան Փաշինյանը»: «Մակրոնը պետք է ասե՞ր, որ հասկանանք: Երեք տարի նույն բանն ասում ենք... Պիտի Ալիևը Էրդողանի ձեռքը բռնած գա, ասի՝ Երևանի էս տները իմն են, նոր հասկանա՞նք, որ վատ վիճակի մեջ ենք: Բանակցություններում մեր շահը պաշտպանող չկա»,- նշել է Վարդանյանը: Անդրադառնալով Մակրոնի հայտարարությունը գաղտնազերծելու համար ՀՅԴ-ին ուղղված քննադատություններին, ինչպիսին օրինակ ՔՊ-ական Լուսինե Բադալյանի գրառումն էր, Վարդանյանն ասել է. «Մեղադրում է, որովհետև իշխանություն պահելու խնդիր ունի, ինչպես ինքը, այնպես էլ էդ թիմի յուրաքանչյուր անդամ»: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
