Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Առավոտյան ժամը 08։00-ից ակցիան պետք է շարունակվի նոր թափով». Էդգար Ղազարյան

«Առավոտյան ժամը 08։00-ից ակցիան պետք է շարունակվի նոր թափով». Էդգար Ղազարյան
469
Չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ., 23:54

Բաղրամյան 26-ի առջև, որտեղ այժմ ՀՀ վարչապետի ժամանակավոր նստավայրն է, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ եթե ՀՀ-ում կա մի անկլավ, ապա դա այդ շենքն է. «Այս փողոցի վրա պետք է հիմնենք հայկական անցակետ, որպեսզի սրանք, վաղ առավոտյան աշխատանքի գալուց, կանգնեն և անցնեն այդ անցակետով, պատասխանեն մեր հարցին՝ ո՞ւր են գնում, գնում են, որ ի՞նչ որոշում կայացնեն, ո՞ւմ օգտին կայացնեն այդ որոշումը: Առավոտյան ժամը 08։00-ից ակցիան պետք է շարունակվի նոր թափով։

Մենք պետք է այստեղ հավաքվենք, դնենք հայկական, ժողովրդական հսկիչ անցագրային կետ։ Առավոտյան ժամը 08։00-ից պետք է դա անենք, եթե մեր ուժը ների։ Եթե մեր ուժը չի ներում, ուրեմն գնում ենք տուն, միացնում «Յութուբ»-ը, նայում հուլիսի 25-ին Իլհամ Ալիևի հետ Փաշինյանի հանդիպումը, հետո նայում ենք ռազմական գործողությունների մասին տեղեկությունները, մեծ ցավ ենք ապրում մեր զինվորականների մահվան համար, մեծ ցավ ենք ապրում, որ հրետակոծվում են Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, մեր աչքի առաջ տեսնում ենք, թե ոնց են ադրբեջանական տանկերը Գորիսով, Կապանով անցնում, կպնում Նախիջևանին, տոնում «Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանը Նախիջևանին կապելու իրենց հերթական ձեռքբերումն ու մեր բնակարաններում հյուրընկալում ենք Կապանից, Գորիսից, Վայքից, Եղեգնաձորից, Սիսիանից, Մեղրիից, Ագարակից և հարակից գյուղերից փախստական դարձած մեր հայրենակիցներին, որից հետո Սփյուռքի մեր հայրենակիցները նայում են այդ կադրերն ու մտածում, թե ոնց են ապաստան տալու մեզ՝ Երևանում մնացածներիս, և որ այս քաղաքի կեսը թուրք է լինելու։

Եթե չեք ուզում այս հեռանկարը, ուրեմն առավոտյան, ժամը 08։00-ին՝ Մարշալ Բաղրամյան պողոտա»,- ասաց «Արժանապատվության հեղափոխություն» շարժման նախաձեռնողը։