Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. ինչ ունեցվածք ունի նա. «Ժողովուրդ»
![]() 319 Հինգշաբթի, 06 հուլիսի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նա ունի համատեղ սեփականությամբ երկու բնակարան, որոնք գտնվում են Երևանում։ 2022 թվականի մարտից թաղապետի պաշտոնը զբաղեցրած Ռոման Համբարձումյանը բանկում ավանդ ունի, որը տարեվերջի դրությամբ կազմել է 30 հազար դոլար։ Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Համբարձումյանն աշխատել է «Հայփոստ»-ում, «Վեոլիա ջուր» ընկերությունում, նաև եղել է Դավթաշեն վարչական շրջանի ավագանու անդամ։ Պաշտոնյան, հայտարարագրի համաձայն, դեռևս 2017 թվականին 15 հազար դոլարանոց ձեռքի ժամացույց է նվեր ստացել։ Ումից, ինչի դիմաց՝ չի մանրամասնել: Եթե սա լիներ նախկինում, ապա Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռումպացված չինովնիկ, իսկ հիմա լռում է: Իսկ, ահա, որպես տարեվերջին առկա կանխիկ գումար, վարչական շրջանի ղեկավարը հայտարարագրել է 41 հազար դոլար, 4500 եվրո և 10 մլն դրամ գումար։ Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 8 մլն 433 հազար դրամ, որից 6 մլն դրամը որպես վարչական շրջանի ղեկավարի նրա աշխատավարձն է, իսկ 1 մլն 720 հազար դրամն էլ նա ստացել է Հայփոստից՝ թերևս էլի որպես աշխատավարձի ինչ-որ մաս»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
