«Հարցում արեցինք տարեցների շրջանում և ցավալի պատկեր ստացվեց». Սևակ Հակոբյան
525
Հինգշաբթի, 06 հուլիսի, 2023 թ., 16:12
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Նվազագույն թոշակը կառավարությունը որոշել է բարձրացնել 4 հազար 400 դրամով, ու այդ բարձրացումը սարքել են համաշխարհային իրադարձություն։ Ասել է, թե՝ ժողովուրդ ջան, հո մենք մենակ հող-բան չենք հանձնում, թոշակ էլ ենք բարձրացնում։ Ես թոշակառու չեմ և որքան էլ ասեմ, թե թոշակը չի հերիքելու, մեկ է՝ այդ չհերիքելը իրենց վրա զգում են հենց իրենք՝ թոշակառուները։ Հարցում արեցինք տարեցների շրջանում և ցավալի պատկեր ստացվեց։ Փաշինյանը հպարտանում է՝ աշխատանքային թոշակը բարձրացրել եմ 3 հազար դրամով․ հաջորդ օրը գնում է դատախազություն ու հայտարարում է՝ դատախազների աշխատավարձը կրկնապատկել եմ։ Թոշակառուի 31 հազար 600-ը դարձրել է 36 հազար դրամ, դատախազի 1 մլնը դարձրել է 2 մլն դրամ։ Թոշակառուն ասում է՝ Նիկոլ, դատախազի 1 միլիոնը եթե չէր հերիքում, բարձրացրել ես, իմ 36 հազարը ինձ ո՞նց պիտի հերիքի։ Չէիր կարողանալու, ինձ լավ ապրելու խոստում չտայիր։ Նիկոլն ասում է՝ Մի բան է բարձրացնել 2 հազար դատավորի աշխատավարձ, այլ բան է բարձրացնել 600 հազարանոց խմբի թոշակ։ Բայց մի րոպե, դու էդ խոստումը տվել էիր թշակառուին, ոչ թե դատավաորներին։ Երբ իշխանության պատասխանատվություն էիր ստանձնում, բոլ բոլ խոստումներ էիր տալիս, չէիր ասում ես գալու եմ, որ նախարարի աշխատավարձը եռապատկեմ, թոշակառուինը բարձրացնեմ 3 հազարով։ Կարծեմ հակառակն էիր ասում։ Թոշակառուն հարց է տալիս, ասում՝ Նիկոլ, ասում էիր՝ ես ոնց նայեմ իմ ուսուցչի աչքերի մեջ, որին նորմալ աշխատավարձ չեմ տալիս, բայց բարձրացնեմ պաշտոնյաների աշխատավարձը։ Բա հիմա ո՞նց ես արել, ուսուցիչդ գոհ է՞ քեզնից, թե հանել եք գործից, պրծել եք։ Ճի՞շտ եմ հասկանում, որ արդեն քեզ համար մեկ է։ Թոշակ տվող նախարարն ասում է՝ պետք չէ համեմատել թոշակն ու պատգամավորի պարգևավճարը։ Ու իր աշխատավարձը 1,5 միլիոն է։ Տարեցներիցներից մեկն ասում է՝ թող թոշակառուից հայտարարագիր ուզեն, լրացնենք տեսնեն, թե վերջին անգամ նոր շոր երբ ենք առել, շորը հնանում է, փոքրանում է տալիս են հագում ենք, իսկ մեր իշխանավորները ավելի արագ տուն են փոխում, քան մենք կոշիկ։ Քանի թոշակառու այսօր ունի բնակարանի կարիք․ դուք իրենց տալիս եք ավելի քիչ գումար, քան կարող են ապրել, բայց ձեր նախարարին էնքան աշխատավարձ եք տալիս, որ երկու էլիտար բնակարան է առնում։ Սա տեսնում է քաղաքացին, թոշակառուն ու ասում է էդ ո՞նց, Սուրեն Պապիկյանը երեք տարում երկու տուն առավ, բայց Սուրեն Պապիկյանի օրոք իմ թոռը զոհվեց։ Էն մյուսն ասում է՝ Սուրեն Պապիկյանը նոր տներ է գնել, Փաշինյանն էլ ասում է երիտասարդ ընտանիք է, թող գնի, բայց իմ թոոռներն էլ չեն ամուսնանում, որովհետև տուն չունենք։ Մենք էլ ենք երեխա բերել-մեծացրել, ձեզնից խելոք, ձեզնից լավը ու 1000 անգամ էլ հայրենասեր Լուսանկարներ են անում, գցում համացանց, թե՝ մենք էլ ենք ձեր օրին, ձեզ պես պեռաշկի ենք ուտում։ Իհարկե՝ սուտ է, ֆոտոյի համար եք անում։ Իրականությունն այլ է ու այդ մասին գիտեն բոլորը, տեսնումեն բոլորը։ Ու հավատացած եղեք, ոնց որ դուք էիք էն ժամանակ սաղի փողերը հաշվում, նույն կերպ էլ հիմա ժողովուրդը հաշվում է ձեր փողերը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոյնանը բանավեճի ժամանակ Սեյրան Օհանյանին ասում է՝ «գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում»։ Գնում բացում եմ էդ տղու հայտարարագիրը, տեսնեմ՝ հո վարձով չի ապրում, պարզվում է ապրում է մեր հաշվին կառավարական առանձնատներում, 2 հատ էլ տուն է առել Երևանի կենտրոնում, որից մեկը՝ մոդայիկ դարձած Բյուրեղ թաղամասում, որտեղ ինչքան ՔՊ-ական կա իրար հարևան են։ Ասում ա՝ գնա քեզ համար տներ սարքի տարբեր տեղերում, բայց հենց ինքն է սարքում։ Գյուղատնտեսության ոլորտը ուղղակի քանդվում է, ոլորտի պատասխանատու նախարարը բնակարան է գնում: Սրաք կարողացել են թալան բառը կպցնել նախկիններին, բայց իրենք հարստանալ կտրուկ։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անցած տարի նոր բնակարան է գնել։ Վահե Ղազարյանն էդ ի՞նչն է լավ արել, որ արժանի էր էդ պատվին․ հանցագործությունները բազմապատկվել են բոլոր տեսակի, ում ձերբակալում եք, շանսատակ եք անում, իրավապահ համակարգում ուղղակի բեսպրեդել է, դուք ձեր արածից լավ ե՞ք զգում։ Կարծես հասկանան, որ քիչ ժամանակ ունեն ու եղունգները սրած մտնեն պետբյուջեի մոջ։ Պարզ չէ՞ որ ոստիկանապետի, ոստիկանների բարձր աշխատավարձերը նրա համար է, որ իշխանության վերևների անվտանգոթյունը պահեն, լոյալ լինեն, ում պետք է՝ ցուցումով կալանավորեն, ցավացնեն։ Կարճ ասած՝ մի ասեք թոշակների աննախադեպ բարձրացում, աննախպադեպը ձեր վրա ծախսերի փողն է, ձեր տների կոլեկցիաներն են, ձեր անվտանգության վրա ծախսերն են, ձեր վոյաժները։ Աննախադեպը ձեր դատախազ-քննիչ-ԲԴԽ անդամներն են, որ ձեր սրտով են գործ անում, իսկ ովքեր էլ ձեր սրտով չեն, տեսանք նրանց հետ ինչ են անում։ Ժողովուրդն ասում էր պահանջում եմ արդարություն, իշխանությունը հանձնենք մեր մարդուն, ճիշտ կկառավարի։ Հիմա արդա՞ր է ժողովուրդ։ Մենակ թոշակը չէ, մյուս ամեն տեղ արդա՞ր է։ Իրենք իրենց աղքատությունը հաղթահարեցին, բայց բարդույթները այդպես էլ չեն հաղթահարել»: