Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Թաքուն հետևել եմ Երևանի սանմաքրման աշխատակիցներին». Էդուարդ Հայրումյան

«Թաքուն հետևել եմ Երևանի սանմաքրման աշխատակիցներին». Էդուարդ Հայրումյան
420
Հինգշաբթի, 06 հուլիսի, 2023 թ., 18:54

Օգտատեր Էդուարդ Հայրումյանը լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ. «Անցած գիշեր շրջել եմ քաղաքի փողոցներով ու թաքուն հետևել Երևանի սանմաքրման աշխատակիցներին։ Էլի ոչ մի սանմաքրման աշխատակից նույնիսկ նորմալ ավել-սավոկ չունի։ Կրկին ու կրկին «բացահայտեցի» մի քանի դեպք, երբ սանմաքրման աշխատակիցները փողոցից հավաքած աղբը տանում, լցնում են կանաչ գոտի կամ այլ «մութ անկյուններ»։ Բոլոր դեպքերում իջել եմ մեքենայից, հետները զրուցել, բացատրել, որ չի կարելի նման բան անել ու հետ հավաքել տվել։ Մի դեպքում էլ վերադասին եմ զանգել, տեղեկացրել։
Երևանի քաղաքապետարան, կրկին ու կրկին անգամ հուշեմ, որ քաղաքակիրթ երկրներում աղբահանության աշխատակիցների համար կա նախատեսած հատուկ սայլակ, որոնք տեսնում եք ստորև նկարներում, միանման հանդերձանք ու միանման գործիքներ։ Այս խնդիրը լավագույն ձևով կարելի է լուծել 4 ամսվա ընթացքում, բայց արդեն 4-րդ տարին է՝ խնդիրը գնալով ավելի է խորանում՝ մարդիկ նույնիսկ իրենց անձնական գումարով են ավել-սավոկ առնում։
Միայն սրտացավությամբ աշխատեLOVE կարող ենք մի քիչ ավելի լավ քաղաք ունենալ»: