«Մենք ներկայում կախված ենք Մոսկվայից ու այս պահի դրությամբ չունենք այլ ճանապարհ». Արգիշտի Կիվիրյան
![]() 424 Հինգշաբթի, 06 հուլիսի, 2023 թ., 19:54 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, եկեք մի բան էլ շատ անկեղծ բացատրեմ։ Հեռավոր 1988 թվականին, մտնելով Արցախյան շարժման տակ, հայությունը ոչ միայն Արցախը, այլ նաև ողջ Հայաստանը դարձրեց մեկընդմիշտ գործիք Մոսկվայի ձեռքում։ Հիմա բայց խի եմ նաև ես բացատրում, որ մենք ներկայումս կախված ենք Մոսկվայից ու այս պահի դրությամբ չունենք այլ ճանապարհ, ի վիճակի չենք դիմելու կտրուկ կամ շրջադարձային քայլերի և անկորուստ դուրս գալու այս իրավիճակից՝ ցանկացած շրջադարձային փորձ ընդունակ են ոչ միայն վերջնականապես հայաթափելու Արցախը, այն նաև լրջորեն սպառնալու Հայաստանի անվտանգությանը։ Սա ա դաժան ու անշրջելի քաղաքականությունը, այնպես չի որ ամեն իրավիճակից կա անկորուստ ելք, ու հաճախ կորուստները լինում են ճակատագրական, ոնց եղավ Արևմտյան Հայաստանի հայության հետ։ Ժողովրդական լեզվով ասած, եթե անխելքությանդ պատճառով զրկվել ես ձեռքից, ապա արդեն ողջ կյանքիդ ընթացքում պատրաստ եղիր կրել պրոտեզ։ Իսկ ազգերի համար կյանքը առնվազն այն պատմական ցիկլն ա, որը մինչև չավարտվի, չես կարող փոխել խաղի կանոնները ու այն ավելի հզոր խաղացողներին, որոնց ինքդ ես մտցրել խաղի մեջ քո քաղաքական անգրագիտության պատճառով։ Այնպես որ, այս ամենի մեջ ես չեմ մեղավորը, որ հիմա ուղղակի որ պոպուլյար կերպով բացատրում ա, թե այս իրավիճակում որ քայլը ինչի կհանգեցնի, այլ հիմնական մեղավորները նրանք են, ովքեր հեռավոր 1988 թվականին Երևանում ու Արցախում զուտ իրենց անձնական ամբիցիաների և իշխանության գալու հնարավորության համար խաղացին մի ողջ ազգի՝ մի էմոցիոնալ ու քաղաքականապես անհեռատես ազգի, որը դրանից ընդամենը հարյուր տարի առաջ իր քաղաքական անգրագիտության, և ըստ դրա, այլոց ձեռքում խաղալիք դառնալով, կորցրել էր ողջ Արևմտյան Հայաստանը»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
