«Նախագծի ընդունման դեպքում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլև ՀՀ-ին». Գևորգ Պապոյան

ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «ՀայաՔվե»-ի հետ կապված իր ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ քննարկումներին ու քննադատություններին, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասել է. «Մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ ու բանակցությունների ժամանակ կողմերին պետք է թողնել ճկունության տեղ, եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, նա ունի երկու տարբերակ՝ կա՛մ ճանաչում է այն, ինչ դու ուզում ես, կա՛մ պատերազմ է հայտարարում. հիմա ո՞րն է հավանական: Նման նախագիծ ընդունելուց հետո Ադրբեջանն ասելու է՝ էն, ինչ ուզում եք, էդպես էլ լինելո՞ւ է, թե՞ պատերազմ է հայտարարելու: Ավելին, այդ նախագծի ընդունման պարագայում ինքը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլև ՀՀ-ին, որովհետև միջազգային հանրությանն ասելու է, որ ՀՀ-ն միջամտում է իր հարցերին»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Պապոյանն իր էջում գրել էր հետևյալը. «Ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը ուղղակի չի ներկայացնում «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնող» օրենքի նախագիծը։ Պատասխանը շատ պարզ է. նման նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա՝ դրանից բխող հետևանքներով։
Հետևաբար խորհրդարանական ընդդիմությունը նոր պատերազմի պատասխանատվությունը իր վրայից փորձում է գցել ժողովրդի վրա։
Իսկ նոր պատերազմը ընդդիմությանը պետք է շատ պարզ պատճառով, միայն այդ դեպքում, Հայաստանի ծանր մարդկային ու տարածքային կորուստների գնով, իրենք կարող են գալ իշխանության, այլ տարբերակ իրենք պարզապես չունեն։
Ուստի «Հայաքվեն» ունի միայն մեկ քաղաքական հետևանք՝ կարձակի Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի հերթական ռազմական ագրեսիան լինի Ադրբեջանի կողմից, իսկ նա, ով ստորագրում է այդ թղթի տակ, իր գործողությամբ անուղղակի առիթ է տալիս Ադրբեջանին հայտարարել պատերազմ Հայաստանին և Արցախին։
ՀԳ։ Հուսով եմ նախագծի տակ ստորագրողներն ու իրենց որդիները, Աստված մի արասցե, ադրբեջանական հաջորդ ագրեսիայի ժամանակ առաջինը կմեկնեն առաջանագիծ ու կպաշտպանեն հայրենիքը, ինչպես նաև զանազան պատրվակներով չեն խուսափի մեկամսյա հավաքներից»:

Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը (տեսանյութ)
1712:18
«Չգիտես ինչու՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը ներկայացվում է որպես սենսացիա»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
2412:12
Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին (տեսանյութ)
4711:54
«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
4711:36
«Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին մասնակից երկիրը»․ Լեբեդև
8911:30
«Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան
5611:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
6810:48