Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ցուկերբերգն սկսել է ինքն իր վրա մրցակիցներ գեներացնել». Վահրամ Մարտիրոսյան

«Ցուկերբերգն սկսել է ինքն իր վրա մրցակիցներ գեներացնել». Վահրամ Մարտիրոսյան
353
Շաբաթ, 08 հուլիսի, 2023 թ., 00:00

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցուկերբերգը սկսել է ինքն իր վրա մրցակիցներ գեներացնել։ Ընդհանրապես Spin-off պրոդուկտ ստեղծելը ոչ ռեկոմենդացված բիզնես ռազմավարություն է համարվում։
Տրամաբանական կլիներ «Ֆեյսբուք»-ը զարգացվեր այնպես, որ օգտատերերը «Թվիթեր»-ից տեղափոխվեին «Ֆեյսբուք», այլ ոչ թե ինքդ Threads անունով գնաս «Թվիթեր»-ի օգտատերերի մոտ։ Մետավերսից էլ արդեն երևում էր, որ Ցուկերբերգը չունի «Ֆեյսբուք»-ի զարգացման տեսլական՝ չգիտի հաջորդ քայլը որն է։
Այսպիսի վտանգավոր վարումով Meta-ի նման կայսրությունն էլ կարելի է կործանել»։