Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Փորձում էին խլել ստորագրահավաքի թղթերը». Հոխիկյանը՝ միջադեպի մասին

«Փորձում էին խլել ստորագրահավաքի թղթերը». Հոխիկյանը՝ միջադեպի մասին
643
Երկուշաբթի, 10 հուլիսի, 2023 թ., 14:00

Լրագրող Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է ներկայացնում այսօրվա միջադեպի վերաբերյալ. «Առավոտյան պատահար տեղի ունեցավ Մարտունու Մշակույթի պալատում՝ «ՀայաՔվեի» ստորագրահավաքի ժամանակ: Մարդիկ մոտեցան՝ հստակ ուղղորդված, պահանջեցին հեռացնել ստորագրահավաքը, շեշտեցին՝ որևէ մեկն իրավունք չունի իրենց վարչապետին քննադատել, անցան վիրավորանքների: Ստիպված եղա ոստիկանություն հրավիրել: Փորձեցին խլել ստորագրահավաքի թղթերը, թույլ չտվեցի, բայց տեղեկատվական թերթիկներ կարողացան ոչնչացնել, որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն համարվում»,- ասել է Հոխիկյանը՝ հավելելով, որ ստորագրահավաքը Մարտունիում շարունակվում է:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան