Վթար Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ. նա ճողոպրել է դեպքի վայրից
![]() 849 Երկուշաբթի, 10 հուլիսի, 2023 թ., 23:24 Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում բախվել են Nissan Maxima և Honda մանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վթարից հետո, երբ Nissan-ի վարորդը Honda-ի վարորդին հարցրել է՝ ինչի է խփել իր ավոտմեքենային և տեղեկացրել, որ պետք է զանգահարեն ԱՊՊԱ, որպեսզի ԱՊՊԱ գործակալը մոտենա, Honda-ի վարորդը սկսել է մուննաթ գալ, թե իմ ավտոյին էլ է բան եղել, մեղադրել է Nissan-ի վարորդին, թե «քշել չգիտես՝ մի քշի» ու մատ թափ տալով «ճողոպրել» է վթարի վայրից։ Պարեկային ծառայությունը ձեռնակում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի վայրից հեռացած Honda-ի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով, Honda-ի վարորդը եղել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Պետրոս Ղազարյանը, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է նրա կնոջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի անվամբ։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
306Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
189Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
210Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
511Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
440Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
55019.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
52219.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
38019.04.2026, 14:42
