Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սա այն է, ինչ պետք է իմանալ Նիկոլի «աննախադեպ» ժողովրդավարության մասին». քաղաքագետ

«Սա այն է, ինչ պետք է իմանալ Նիկոլի «աննախադեպ» ժողովրդավարության մասին». քաղաքագետ
316
Երեքշաբթի, 11 հուլիսի, 2023 թ., 09:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին զրկել Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նախագիծը կքննարկվի այսօրվա արտահերթ նիստում։
Կասկած չկա, որ ՔՊ-ն այս հարցում «աննախադեպ հաղթանակ» կտանի:
Բայց սա հաղթանակ է ժողովրդավարության, այլակարծության նկատմամբ: Ի դեպ, ՔՊ-ն երկու անընդմեջ գումարումների խորհրդարաններում դնում է Մարդու իրավունքների հանձնաժողովի ընդդիմադիր նախագահներին պաշտոնանկ անելու հարց:
Սա այն է, ինչ պետք է իմանալ Նիկոլի «աննախադեպ» ժողովրդավարության մասին»: