Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Շրջանառվում է Նեթանյահուի գլխավորած կոալիցիայի փլուզման հնարավորությունը». Արմեն Պետրոսյան

«Շրջանառվում է Նեթանյահուի գլխավորած կոալիցիայի փլուզման հնարավորությունը». Արմեն Պետրոսյան
523
Երեքշաբթի, 11 հուլիսի, 2023 թ., 16:42

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ մասնավորապես գրելով հետևյալը. «Անցյալ գիշեր Իսրայելի խորհրդարանի կողմից վիճահարույց դատական բարեփոխումների առանցքային օրինագծերից մեկի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո, Իսրայելում բողոքի մասշտաբային գործողություններ են նախաձեռնվել։
Փորձագիտական դաշտում ակտիվորեն շրջանառվում է նաև վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած կոալիցիայի փլուզման հնարավորությունը։
Տարբեր վերլուծությունների համաձայն՝ Իսրայելում մեկնարկած հակակառավարական շարժումն իր ծավալներով կարող է համեմատվել Ֆրանսիայում անցած օրերին տեղ գտած անկարգությունների հետ»:

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան