«Անկեղծորեն ասում եմ, հարգելի նիկոլականներ, ես վստահ եմ, որ դուք իրեն պետք չեք». Սևակ Հակոբյան
310
Երեքշաբթի, 11 հուլիսի, 2023 թ., 23:54
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Մեր ազգային ողբերգությունն էլ հենց դա է, որ երկիրը ղեկավարում է մարդ, որը չունի վարկանիշ, ունի մեծ հակավարկանիշ, բայց չգիտես ինչու՝ անդադար խոսում է ժողովրդի անունից։ Ասենք, Հայաստանում ապրում է 2,5 միլիոն մարդ, ու նրանցից առանձին մեկ հոգի, որը ժողովրդի հետ ոչ մի կապ չունի․ ինքը իր համար իր կաբինետում նստած է ու ասենք տարբերություն չէր լինի, որ կառավարության շենքի փոխարեն Մրգաշեն գյուղում լիներ, կամ իր Երրորդ մասի տանից օնլայն աշխատեր․ ոչ էդ մեկ հոգուն է հետաքրքրում մարդկանց վիճակը, ոչ էլ նրանց է հետաքրքիր էդ մի հոգին, ու սպասելիք էլ չունեն։ Չենք տեսնում, չէ՞, որ մարդիկ իրենց խնդիրների շուրջ գան կառավարության մոտ բողոքի ցույց անեն, հազարից մեկ է, միամիտներ գալիս են, էն էլ առանց հարց լուծելու հետ են գնում։ Առաջ լիքն էր․ այսօր, արդեն, բոլորը հույսը կտրել են նրանից։ Չէ՞ որ նա մտածում է միայն իր՝ պաշտոնից բխող ապահովության, անվտանգության, բյուջեի ու այլ եղանակով ձեռք բերվող բարիքների մասին։ Չէ՞ որ այդ ամենն այդքան պարզ է։ Որովհետև, եթե այսքան աղետ բերելուց հետո, առնվազն այն, ինչ կարող էր անել՝ հրաժարական տալն էր, դա էլ անգամ չի արել, էլ չասած՝ թասիբ ունեցողը մի 10 անգամ ինքնասպան էր եղել, բա էլ էդքանից հետո, դրա ինչի՞ն լսես, ո՞ր խոսքին հավատաս, հավատաս, թե նա մտածում է ժողովրդի մասի՞ն․․․ Ո՞ր ժողովրդի։ Էնպես չէ, թե Փաշինյանն ընդհանրապես աջակից չունի․ գուցե մի 20, 50, տո 100 հազար մարդ կա, որոնք վստահ եմ՝ եղանակ չեն էլ փոխում․ նրանց հետ աշխատել անգամ պետք չէ․ նրանք այն մարդիկ են, որոնք ամեն մեկը անձնական պատճառներով աչքը կբացվի, երբ հենց իրեն հասնի այս իշխանության ավերիչ ձեռքը։ Դա իր շուկան է, ինքը էդտեղ իր մտքերն է ծախում ու բաժանում է իր կտերը, որոնք ուտվում են միայն այդտեղ, մարսվում են շատ արագ, առանց օգուտ տալու։ Մի խոսքով՝ ֆասթ-ֆուդ են։ Քաղաքում կան չէ՞ մուրացկաններ, որոնք ունեն իրենց փող հավաքելու տեղը, կանգառներ, որոնք հենց միայն երթուղային տրանսպորտի համար է, Նիկոլն էլ հենց էդպես ունի իր կոնկրետ շուկան։ Բայց հարց՝ էդ մարդիկ, էդ պայմանական 100 հազարը, որոնք խոշոր հաշվով հարց չեն լուծում փոքրաթիվ լինելու պատճառով, արդյո՞ք նրանք Նիկոլին պետք են։ Անկեղծորեն ասում եմ, որ իմանաք, հարգելի նիկոլականներ․ ես վստահ եմ, որ դուք իրեն պետք չեք։ Իրեն պետք են արդեն թվարկածս մի քանի պաշտոնյաները․ իրեն պետք են ոստիկանները, որ լավ վարձատրվում են, թիկնազորը։ Իրեն անգամ իր թիմակիցները պետք չեն: Ասենք, Պապոյանը կամ Դավոյանը կամ Քերոբյանը Նիկոլի ինչի՞ն են պետք․ ուղղակի ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի էդ աթոռը, իրենք են զբաղեցնում, բայց հո Նիկոլը չի՞ համարում, թե դրանք թանկ, թիմի մարդիկ են․ ով գիտի, ամեն անգամ իրենց էլ են ստուգում նոր մտցնում Նիկոլի մոտ։ Վաղը առանց աչք թարթելու կհանի ու կբերի ուրիշ ալեքսանյանվահագների։ Պարգևավճարին մուննաթ։ Իր համար կարևորն իրեն շրջապատող ախռանան է, այսպես ասեմ՝ իր թիկունքը պահողը ուժայիններն են, պետք է պահեն, որքան հնարավոր լինի։ Վատ օրինակ է, որի համար ներողություն եմ խնդրում քաղաքացիներից, բայց սա էն դեպքն է, երբ բժիշկները հույս չեն տալիս, ասում են տարեք տուն ինչքան Աստված կամեցավ՝ կապրի․ Նիկոլի մոտ էդ վիճակն է, նա չունի հանրային աջակցություն․ ու ինչքան ոստիկանությունը, ախռանան, ասպիրինը պահեց՝ պահեց։ Կարճ ասած՝ Հայաստանում ու ընդհանրապես, բոլոր տեղերում էլ կան այդպիսի ընտանքներ, որ մարդ ու կին մի տան մեջ են ապրում, բայց իրար հետ բառ չեն փոխանակում, համատեղ չեն զբաղվում երեխաների դաստիարակությամբ, անգամ իրար վրա չեն ջղայնանում, անտարբեր են, ուղղակի ապրում են նույն հասցեում։ Լավագույն լուծումը բոլորն էլ գիտեն, բաժանվելն է ու առանձնանալը։ Մեր երկիրը այ էդ ընտանքն է․ հիմա կա՛մ մեկը պետք է հասկանա, որ դա կյանք չէ կամ ընտանիքը մի բան անի, որ բաժանվեն։ Երկուսից մեկը պետք է արժանապատվության այդ քայլը անի։ Վիճակն ու պատկերը սա է»։