«Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է». Նորիկյան
![]() 499 Չորեքշաբթի, 12 հուլիսի, 2023 թ., 15:06 Փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սթ․ փետրվարի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ քրեական հետապնդում է հարուցվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ՝ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), ինչպես նա ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին)։ Երեկ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի որոշումը՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին, համաձայն որի՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը՝ քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։ Այլ կերպ ասած, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների համար Վիգեն Սարգսյանի գտնվելու վայրն անհայտ է, նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է։ Այստեղ են ասել՝ մարդ չգիտի՝ լա՞, թե՞ խնդա։ Վիգեն Սարգսյանը պարբերաբար հանդես է գալիս հրապարակումներով, ավելին, բոլորին է հայտնի նրա գտնվելու վայրը։ Այս գործի վերաբերյալ դեռևս 2019թ․ հուլիս ամսին հաղորդում եմ ներկայացրել այն ժամանակվա գլխավոր դատախազ Ա․ Դավթյանին։ Նախորդ 4 տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ դիմել եմ գլխավոր դատախազին ու քննչական կոմիտեին՝ ստանալով հերթապահ պատասխաններ։ Դեռևս 2019թ․ էր պարզ, թե ինչ ապօրինության արդյունքում են բազմաթիվ սպաներ դուրս հանվել այդ ցուցակից և ինչպես են բազմաթիվ մարդիկ ստացել բնակարաններ, որոնք դրա կարիքը չունեին։ Փաստորեն 4 տարի էր պետք՝ հանգելու եզրակացության, որ առկա է քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքեր։ Ու մինչ իմ վստահորդները նախորդ 4 տարիների ընթացքում այդպես էլ չստացան իրենց բնարականները, այդ ընթացքում Վիգեն Սարգսյանը ոչ միայն հեռացավ Հայաստանից, այլև մի քանի ամիս առաջ շուրջ 2․5 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառեց Հյուսիսային պողոտայում ազնիվ քրտինքով գնված իր սեփական բնակարանը։ Նիկոլ Փաինյանը Ազգային ժողովում խոստովանում էր, որ կոռուպցիայի դեմ պայքարում իրենք ձախողվել են։ Հ․Գ․ Եթե այս գործով հնարավոր էր 4 տարի առաջ հարուցել քրեական հետապնդում և ողջամիտ ժամկետում քրեական գործի ավարտն օրենքով սահմանված կարգով հասցնել տրամաբանական ավարտին, ապա ինչու և ում հրահանգով այս գործը թողնվեց քննչական մարմնի փոշոտ դարակներում։ Բայց բարի եղեք հնարավորինս շուտ հատկացնել տարիներ շարունակ անտուն մնացած հարյուրավոր սպաների բնակարանները։ Նրանք մեղավոր չեն, որ 20 տարի ծառայելուց հետո չեն կարողանում մեկ բնակարան ունենալ, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարների մեծագույն մասը դոլարային միլիոնատերեր են»: Աղբյուրը` Նորայր Նորիկյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
