Երկուշաբթի, 04 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Միջազգային կառույցների կոչն Ադրբեջանին զսպելու ֆունկցիա չի կատարում». Աբրահամյան

«Միջազգային կառույցների կոչն Ադրբեջանին զսպելու ֆունկցիա չի կատարում». Աբրահամյան
981
Հինգշաբթի, 13 հուլիսի, 2023 թ., 09:36

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ Ադրբեջանը փորձում է լեգիտիմություն հաղորդել Արցախը շրջափակելու իր նախաձեռնությանը, տեղում՝ Արցախում, հումանիտար վիճակը կտրուկ սրվում է:
Փաստացի միջազգային որևէ կառույցի կամ դերակատարի հայտարարություն, հորդոր, կոչ Ադրբեջանին զսպելու ֆունկցիա չի կատարում:
Ոչ թե Ադրբեջանն է փաստական կամ հիմքային առումով ուժեղ, այլ հավաքական առումով միջազգային հանրությունը անհրաժեշտ կամք չի դրսևորում:
Միջնորդի կարգավիճակ ստանձնած երկրները կամ չտեսնելու են տալիս Արցախի շուրջ զարգացող արհավիրքը կամ նպաստում Արցախի ադրբեջանացմանը:
Իսկ Արցախում ճգնաժամը նոր դրսևորումներ է ստանում, որի միայն մակերեսն է տեսանելի, իսկ թե ինչ են զգում ու տեսնում արցախցիներն այս օրերին միայն իրենք գիտեն»: