Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ձեր իշխող ուժը մսխել է ազգի ամենագեղեցիկ երազանքը և այժմ երազանք չունենալը ձեզ ձեռնտու է». Մհեր Հակոբյան

«Ձեր իշխող ուժը մսխել է ազգի ամենագեղեցիկ երազանքը և այժմ երազանք չունենալը ձեզ ձեռնտու է». Մհեր Հակոբյան
432
Հինգշաբթի, 13 հուլիսի, 2023 թ., 21:19

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստիպված եմ ասել տիկին նախարարին.
Զինանշանը միայն օրվա պետությունը արտացոլելու համար չէ, ավելին, զինանշանը ՄԵԾԱՊԵՍ հենց դրա համար չէ – զինանշանը արտացոլում է պետության, մեր դեպքում նաև՝ ազգի, ԱՆՑՅԱԼԸ, բայց, որ ավելի կարևոր է՝ պետության և ազգի ԱՊԱԳԱՆ, նրա ձգտումներն ու երազանքները:
Չի կարելի ամեն ինչ նման կերպ ԾԱՅՐԱՀԵՂ ՌԱՑԻՈՆԱԼԻԶԱՑՆԵԼ, զրկել գեղեցիկ նպատակներից ու ձգտումներից, չի կարելի, առանց դրա նույնիսկ ամենամեծ հաջողությունը արդյունքում կզրկվի… բովանդակությունից: Չի կարելի, ինչպես չի կարելի երեխային միայն սթափ ուղղորդել, որ նա առանց երազանքի, ուղղակի փող աշխատող մեքենա դառնա: Այդ պարագայում երեխան գուցե իրոք լավ փող աշխատող դառնա, բայց լավ մարդ կամ, առավել ևս, լավ հայ մարդ ՀԱՍՏԱՏ չի դառնա…
Պետք է նաև ԵՐԱԶԵԼ ԿԱՐՈՂԱՆԱԼ, տիկին նախարար, ամեն մի մեծ գործ սկսվում է երազանքից: Մի զրկեք մարդկանց ու հատկապես ազգին երազանքից, թեև ես երբեք, բնականաբար, ԿՈՉ ՉԵՄ ԱՆՈՒՄ իրականությունը փոխարինել երազանքով: Պետք է ուղղակի երազանքի և իրականության միջև լավ հավասարակշռություն գտնել: Հասկանում եմ, որ ձեր իշխող ուժը մսխել է ազգի ամենագեղեցիկ երազանքը և այժմ երազանք չունենալը ձեզ ձեռնտու է, որպեսզի ձեր վարքագիծի մեղմվի, բայց… առանց երազանքի մենք երբեք մեծ նպատակի չենք հասնի:
Դուք մեզ առաջարկում եք… դադարել երազել: Այդպես չի կարելի»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան