«Կոռուպցիան չի նվազել, ոչ մի կոպեկ ստվերից դուրս չի բերվել, այդ ամենը բլեֆ է». Բագրատյան
![]() 298 Ուրբաթ, 14 հուլիսի, 2023 թ., 00:24 «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է: Ծավալուն զրույցի ընթացքում Բագրատյանը հավաստիացրեց, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունն իրականում բոլշևիկյան հեղափոխություն էր, որի արդյունքում ժողովրդի վիճակը չի լավացել, ընդհակառակը, վատացել է, և լավացել է միայն իշխող դասակարգի կյանքը, հեղափոխությամբ իշխանություն վերցրած պաշտոնյաների եկամուտները, գույքային ձեռքբերումներն են շեշտակի աճել: Այո, համաձայն եմ ձեզ հետ՝ հեղափոխություն արեցին, որպեսզի իրենք իրենց պրեմիաներ տան, անշարժ գույք ձեռք բերեն, հարստանան, հսկայական եկամուտներ, պարգևավճարներ… Եվ, այո, 2018թ. այդ «բոլշևիկյան հեղափոխության» արդյունքում ավելացավ հենց այս իշխանությունների ներկայացուցիչների եկամուտները, կոռուպցիան չի նվազել, ոչ մի կոպեկ ստվերից դուրս չի բերվել, այդ ամենը բլեֆ է, գոյություն ունեն թվեր, փաստեր, որոնք հակառակն են ապացուցում: Օրինակ, 2018-ից մինչև այսօր Հայաստանում արձանագրվել է 30 տոկոս գնաճ: 260 հազար մարդ եկամուտ է ստանում գյուղատնտեսությունից, այս իշխանության օրոք՝ 5 տարվա ընթացքում գյուղատնտեսությունը 11 տոկոս անկում է ապրել: Պետական ծառայողների եկամուտներն աճել են այնքան, ինչքան գնաճը»: Այս իշխանություններն իրենք իրենց 5 տարում 200 մլրդ դրամի պարգևավճար են տվել, հաշվարկել է Բագրատյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
