Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն». Արտակ Բեգլարյան

«Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն». Արտակ Բեգլարյան
316
Ուրբաթ, 14 հուլիսի, 2023 թ., 01:12

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍՈՈՈՈՍ...
Վաղը առավոտվանից Արցախում սկսում ենք համաժողովրդական շարժում՝ աշխարհին ու ողջ հայությանը ներկայացնելու վերահաս աղետը և պահանջելու բոլոր դերակատարներից կատարելու Արցախի ժողովրդին պաշտպանելու պարտականությունները:
Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն ու գործնական քայլերով իրենց սատարումը կբերեն Արցախին, քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի ու հայոց պետականության համար:
ԱՐՑԱԽԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԷ...
ԱՐՑԱԽԸ ՄԵՆՔ ԵՆՔ»: