Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Չկա ուժեղ ազգ՝ հեշտ պատմությունով». Տարոն Սիմոնյան

«Չկա ուժեղ ազգ՝ հեշտ պատմությունով». Տարոն Սիմոնյան
299
Շաբաթ, 15 հուլիսի, 2023 թ., 00:24

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Ես դեռ չեմ տեսել ուժեղ մարդ՝ հեշտ անցյալով։
Չկա նաև ուժեղ ազգ՝ հեշտ պատմությունով։
Անկախ նրանից՝ ով ինչ է մտածում մեր մասին, ինչ է ասում մեր մասին, ինչպես է վերաբերում մեզ, մենք պետք է հիշենք, որ կյանքի երեք օրենքներն անբեկանելի են մարդկության ամբողջ պատմության ընթացքում՝
1․ ՆԱ Է ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԿՅԱՆՔԻՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆՆ, ՈՎ ԱՄԵՆ ՕՐ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԵՏՎՈՒՄ Է ՄԱՐՏԻ։
2․ ԿՅԱՆՔԸ ՍԻՐՈՒՄ Է ՆՐԱՆ, ՈՎ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՍԻՐՈՒՄ Է ՀԱՂԹԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ, ՔԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԿՅԱՆՔԸ։
3․ ՄԻՇՏ ՀԱՂԹՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ, ՉԻ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՒՄ։
Հ․Գ․ #սկզբիցպետքէսկսենք, որովհետև այս բոլոր մարտահրավերները մեզ մեր սկիզբը տեսնելու, մեր առաքելությունը գիտակցելու և նորովի կյանք մտնելու սուրհանդակներն են»։

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան