Արփա գետում հայտնաբերել են 49-ամյա տղամարդու դի
![]() 357 Ուրբաթ, 14 հուլիսի, 2023 թ., 23:48 Մի քանի ժամ շարունակ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131 կմ հատվածում որոնողական աշխատանքներ էին կատարվում, քանի որ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ երեկվանից Վայոց ձորի մարզի բնակիչը տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրեթե մի քանի կմ որոնողական աշխատանքներ են կատարվել, այդ թվում՝ ծառախիտ հատվածներում և Արփա գետի՝ մոտ 2 կմ-ոց երկարությամբ հատվածում: Քիչ առաջ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի անչափահասների գործերով տեսուչ Վաչիկ Ավագյանը, որ մինչև գոտկատեղը Արփա գետում որոնողական աշխատանքներն էր շարունակում, գետում հայտնաբերեց դին, իսկ մինչ այդ ոստիկաններն ու փրկարարները գետի ափին մոտ հայտնաբերել էին հագուստ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 49-ամյա Մայիս Խ.-ն է: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
