Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այս փուլում ակնկալել Արցախի հարցի կարգավորում որևէ ձևաչափով, իրատեսական չէ». Կարեն Հովհաննիսյան

«Այս փուլում ակնկալել Արցախի հարցի կարգավորում որևէ ձևաչափով, իրատեսական չէ». Կարեն Հովհաննիսյան
336
Շաբաթ, 15 հուլիսի, 2023 թ., 00:18

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս փուլում ակնկալել Արցախի հարցի կարգավորում որևէ ձևաչափով, կամ առնվազն Արցախի հարցի ժամանակավոր սառեցում, իրատեսական չէ։
Բաքվի բռնապետն ամեն անգամ, երբ թվում է, թե մոտ է որևէ հարցի շուրջ համաձայնությունը, նոր, անիրատեսական պահանջ է ներկայացնում, այդպիսով հետաձգելով որևէ իրական պայմանավորվածություն։
Իսկ որպեսզի միջազգային կառույցներում ՀՀ-ին ներկայացնի ապակառուցողական, սկսում է սադրել Արցախի շուրջ, որպեսզի Հայաստանից գնա կոշտ արձագանք։
Այս փուլում կարծես թե մենք ճիշտ ուղղության վրա ենք, Արցախում շեշտադրել ենք առաջին հերթին մարդասիրական գործոնը, իսկ Արցախից եկող հայտարարություններն իսկապես փաստարկված են Բաքվի բռնապետի գործողություններով, որոնք բացի ֆիզիկական անվտանգության սպառնալիքից, նաև հոգեբանական են, քանի որ ուղիղ սպանելու սպառնալիքներ է հնչեցվում հենց Բաքվի բռնապետի շուրթերից։ Ի դեպ, սպանելու ակնարկ է անում նաև ՀՀ գյուղերի բնակիչների մասով՝ խոսելով այն մասին, որ օրինակ Բերձորից հայկական գյուղերն իրենց ափի մեջ են։
Մենք նաև վերջապես պետք է սկսենք Բաքվի բռնապետի դեմ պատժամիջոցներ կիրառելու գործընթացը։ Գործընթացի մեկնարկը որոշ չափով կարող է զսպող լինել, իրատեսական բանակցությունների սեղանի շուրջ կարող է վերադարձնել մեկին, ով 2020թ․-ից բազմաթիվ ռազմական, մարդկության դեմ հանցագործություններ է կատարում»։